Եվրո 2016. Հայաստան-Ալբանիա՝ 0։3
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության՝ I խմբի վերջին տուրի Հայաստան - Ալբանիա խաղը։ Գլխավոր մրցավարն էր Շիմոն Մարցինյակը (Լեհաստան)։
22.00
Հայաստանի հավաքականն անփառունակ կերպով ավարտեց Եվրո-2016-ի ընտրական փուլը՝ 0:3 հաշվով պարտվելով Ալբանիայի ընտրանուն: Հայաստանը 2 միավորով զբաղեցրեց I ենթախմբի վերջին հորիզոնականը՝ գրանցելով պատմության մեջ վատագույն ցուցանիշը:
21.34
Գոլ՝ 0:3՝ 76-րդ րոպեին՝ Արմանդո Սադիկու։ Ալբանացիները. վտանգավոր հակագրոհ էին կազմակերպել. աջ եզրից փոխանցում հետևեց դեպի կենտրոն, անդրադարձ եղավ, իսկ Սադիկուն մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Կասպարովի պաշտպանած դարպասը:
20.42
Առաջին խաղակեսն ավարտվեց։ Հայաստան–Ալբանիա՝ 0։2։
20.25
24-րդ րոպեին՝ 0:2. Ռոբերտ Արզումանյան՝ ինքնագոլ. ձախ եզրում տուգանայինի իրավունք էին ստացել հյուրերը. սուր փոխանցումից հետո Ռոբերտ Արզումանյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Հայաստան–Ալբանիա՝ 0։2։
20.09
Մրցավեճի 9-րդ րոպեին Ալբանիայի ընտրանին առաջին վտանգավոր գրոհն է կազմակերպել, որն ավարտվել է դարպասի գրավումով: Կամո Հովհաննիսյանը, փորձելով հեռացնել գնդակը, դարձել է ինքնագոլի հեղինակ: Հայաստան–Ալբանիա՝ 0։1։
20.00
Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին հայ ֆուտբոլիստները:
19.41
Հայ ֆուտբոլիստները սկսում են նախավարժանքը: Հայտարարվեցին հավաքականների կազմերը. հատկանշական է, որ հայ երկրպագուները սուլեցին՝ լսելով Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի անունը:
Հնչեցին Հայաստանի և Ալբանիայի պետական օրհներգերը:
19.39
Թիմերի մեկնարկային կազմերը
|
N |
ՀԱՅԱՍՏԱՆ |
N |
ԱԼԲԱՆԻԱ |
|
12 |
Գևորգ ԿԱՍՊԱՐՈՎ |
1 | Էտրիտ ԲԵՐԻՇԱ |
|
3 |
Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ |
4 | Էլեյդ ՀՅՈՒՍԱՅ |
|
5 |
Ռոբերտ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
5 | Լորիկ ՑԱՆԱ |
|
2 |
Գաել ԱՆԴՈՆՅԱՆ |
6 | Բերատ ՋԻՄԻՑԻ |
|
17 |
Արթուր ՅՈՒՍՊԱՇՅԱՆ |
7 | Նասեր ԱԼԻՅԻ |
|
6 |
Կառլեն ՄԿՐՏՉՅԱՆ |
8 | Միգյան ԲԱՇԱ |
|
18 |
Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ |
14 | Տաուլանտ ԽԱԿԱ |
|
13 |
Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | 11 | Շկելզեն ԳԱՇԻ |
|
10 |
Գեւորգ ՂԱԶԱՐՅԱՆ |
21 | Օդիսե ՌՈՇԻ |
|
8 |
Մարկոս ՊԻԶԵԼԻ |
9 | Լեդիան ՄԵՄՈՒՇԱՅ |
|
14 |
Յուրա ՄՈՎՍԻՍՅԱՆ |
16 |
Սոկոլ ՇԻԿԱԼԵՇԻ |
|
N |
Պահեստայիններ |
N |
Պահեստայիններ |
|
1 |
Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ |
23 | Ալբան ՀՈՔՍԱ |
|
22 |
Գոռ ՄԱՆՈՒԿՅԱՆ | 12 | Օրգես ՇԵՀԻԱ |
|
4 |
Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ |
2 | Ամիր ՌԱՀՄԱՆԻ |
|
7 |
Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ | 3 | Էրմիր ԼԵՆՅԱՆԻ |
|
15 |
Արտյոմ ՍԻՄՈՆՅԱՆ |
15 | Արլինդ ԱՅԵՏԻ |
|
11 |
Արթուր ՍԱՐԿԻՍՈՎ |
17 | Հերոլինդ ՇԱԼԱ |
|
16 |
Նորայր ԱՍԼԱՆՅԱՆ |
13 | Բուրիմ Կուկելի |
|
19 |
Հովհաննես ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
22 | Էրգիս ԿԱՉԵ |
|
9 |
Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ |
19 | Բեկիմ ԲԱԼԱՅ |
|
23 |
Արաս ՕԶԲԻԼԻՍ |
18 | Համդի ՍԱԼԻՀԻ |
|
21 |
Դավիթ ՄԱՆՈՅԱՆ |
10 | Արմանդո ՍԱԴԻԿՈՒ |
|
20 |
Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
22 | Ամիր ԱԲՐԱՇԻ |
|
Գլխ. մարզչի ժ.պ. |
Գլխ. մարզիչ |
||
|
Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ |
Ջիանի դե Բիազի |
18:56
Հանդիսականներն այս պահին տեղ են զբաղեցնում մարզադաշտում: «Հանրապետական» մարզադաշտում են նաև մոտ 2-3 տասնյակ ալբանացի երկրպագուներ:











