Քիմ Քարդաշյանը կոշկեղեն է ուղարկել Օբամաների ընտանիքին. լուսանկարներ

13:26 • 11.10.15

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 2 տուփ կոշկեղեն է ուղարկել Օբամաների ընտանիքին:


Սրա մասին հայտնի է դարձել սոցցանցերում Քիմի հրապարակած լուսանկարից ու գրառումից:


Խոսքը Քիմի ամուսնու` երաժիշտ, նաև դիզայներ Քանյե Ուեսթի Yeezys բրենդի արտադրանքի մասին է: Քիմը նկարը մակագրել է պարզապես «հատուկ առաքում #yeezys»:


Նախօրեին հեռուստաաստղը հրապարակել էր նաև Ուեսթի կոշկեղենի բրենդի նոր նմուշների լուսանկարը` իրենց ընտանիքի անդամների համար:


Facebook-ում նկարի հրապարակումից հետո օգտատերերը, ի թիվս այլնի, Քարդաշյանին հուշել են
նման «հատուկ առաքումներ» անել մարդկանց, ովքեր իրենց դա թույլ տալ չեն կարող, այլ ոչ թե Օբամաների պես վճարունակ քաղաքացիների: