Այժմ Facebook-ը հնարավորություն է տալիս ծնունդ շնորհավորել տեսաուղերձով. մանրամասներ
Facebook սոցիալական ցանցը այժմ օգտատերերին հնարավորություն է տալիս իրենց ընկերներին բարի տարեդարձ մաղթել տեսաուղերձներով:
Daily Mail-ը մանրամասնում է, որ ծննդյան մաղթանքներով տեսաուղերձները կարող են լինել մինչև 20 վայրկյան տևողությամբ:
Այդ հնարավորությունը iOS հավելվածների համար Events ցուցանակի Birthdays էջում է: Աղբյուրը նշում է, որ առայժմ անհայտ է, թե քանի օգտատիրոջ է այժմ ընձեռված այդ հնարավորությունը ու թե ինչպիսի տարածում կգտնի այս հնարավորությունը առաջիկայում:










