Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ:
Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Սիսիան քաղաքի վերջամասը) շինարարական աշխատանքներն սկսվել են 03.06.2015թ.-ին, ավարտը նախատեսված է 27.10.2016թ.-ին: Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ-ը:
Երկրորդ հատվածի (Սիսիանի վերջմասից մինչև Դաստակերտ համայնք) շինարարական աշխատանքներն սկսվել են 11.06.2015թ.-ին, ավարտը նախատեսված է 04.12.2016թ.-ին: երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոպճային ծածկ և 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Զեկուցվել է, որ ավազակոպճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ:
Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Գորիս քաղաք, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի և Կարլ Շնադտի հետ միասին ներկա է գտնվել «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «ՔոնթուրԳլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը:
Սիսիանում և Գորիսում Սերժ Սարգսյանը հադիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ:
Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կազմում է 700.0 մլն դրամ, մեկնարկել է 2014թ.-ի նոյեմբերին, ավարտը նախատեսվում է 2016թ.-ի ապրիլին: Պատասխանատուների հավաստմամբ, շուրջ 5200 քմ հողատարածքի վրա կառուցվում է արտադրամասը, հումքի և պատրաստի արտադրանքի պահեստը, կենցաղային շենքը, չորանոցը, կաթսայատունը, նյութական պահեստը և էլեկտրական ենթակայանը:
Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է շուրջ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 150,000 դրամ: Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո գործարանում կաշխատի մոտ 200 աշխատակից՝ երկու հերթափոխով, միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90,000 դրամ:
Սերժ Սարգսյանը Սյունիք համայնքից մեկնել է մարզկենտրոն Կապան, որտեղ նախ այցելել է քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաև 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցներում: Հանրապետության Նախագահը շրջել է վերակառուցումից հետո ուսումնական գործընթացն սկսած ավագ դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել տնօրինության և ուսուցիչների հետ: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն դրամ:
Նախագահին ներկայացրել են, որ կրթական համալիրը բաղկացած է ուսումնական և մարզադահլիճային մասնաշենքերից: Կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար (ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ): Ուսումնական մասնաշենքը 3 հարկանի է, ունի նաև նկուղային հարկ: Մարզադահլիճի նախկին մասնաշենքը վերակառուցվել է: Համալիրի ողջ տարածքը ցանկապատված է և բարեկարգված: Տարածքում կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովվել է լուսավորությամբ: Տեխնիկական պայմանների համաձայն կառուցվել են նաև գազամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը: Դպրոցին տրամադրվել է նոր գույք: 2015-2016թթ. ուս. տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ՝ միջին ամսական աշխատավարձը` 129,000 դրամ:
Կապանում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ: Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները և առաջարկվող բժշկական ծառայությունները: Նշվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով: Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները:
Մոնտաժվել են նաև օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության և եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում: Երկու մասնաշենքերի միջև կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը: Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաև ժամանակակից լաբորատոր և այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 3մլն 154 հազար ԱՄՆ դոլար) ներդրում:
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը մարզկենտրոն Կապանում այցելել է նաև քաղաքի՝ կառուցապատված և բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը: Սերժ Սարգսյանին ներկայացրել են կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 570 մլն ՀՀ դրամ. Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության միջև 17.05.2013թ.-ին կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման և կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային և կանաչապատ տարածքները կազմում է շուրջ 2600քմ, որը ներառում է շատրվանները, կանաչապատ տարածքները, ժամանցի և զբոսանքի գոտիները:
Ծրագրի շին. աշխատանքները մեկնարկել են 04.06.2014թ.-ին, ավարտվել՝ 28.08.2015թ.-ին: Այդ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 260,000 դրամ:
Նախագահը Կապանում մասնակցել է նաև քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում