Ամերիկուհին դատի է տվել 12-ամյա զարմիկին՝ իրեն գրկելիս դաստակը կոտրելու համար

23:11 • 15.10.15

Նյու Յորքի բնակչուհի Ջենիֆեր Քոնելը փորձում է դատի տալ իր 12-ամյա զարմիկին` տարիներ առաջ իր դաստակը կոտրելու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` երեխան, ըստ երևույթին, ցատկել է  մորաքրոջ գիրկը` ուրախանալով իր 8-ամյա տարեդարձի խնջույքին նրան տեսնելիս: Դեպքը տեղի է ունեցել 2011-ին:

Անհարմար գրկախառնության հետևանքով մորաքրոջ դաստակի ոսկրը կոտրվել է, որի համար 54-ամյա կինը այժմ փոխհատուցում է պահանջում 127 000 դոլարի չափով:

Դատարանում կինն ասել է, որ իր զարմիկը «շատ սիրով և զգայուն է» իր նկատմամբ, սակայն պետք է պատասխանատվություն կրի իր վարքի համար: