Ստամբուլում հակաահաբեկչական գործողության ընթացքում 50 օտարերկրացի է ձերբակալվել

16:02 • 18.10.15

Ստամբուլի ոստիկանությունը այսօր անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել է մոտ 50 օտարերկրացիների:


Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը, գործողությունն իրականացվել է Անկարայում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության գործի քննության շրջանակներում:


Այն ընթացել է Ստամբուլի ասիական մասում: Ձերբակալվածների քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում անցյալ շաբաթ խաղաղ ցույցի ընթացքում ահաբեկչություն էր իրականացվել: Երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցրել էին հավաքված մարդկանց շրջանում, ինչի հետևանքով զոհվել էր մոտ 100, վիրավորվել մոտ 500 մարդ: