Թուրքիայում Մերկելին նստեցրել են օսմանյան գահի վրա, ինչը հեգնալի արձագանքների պատճառ է դարձել (լուսանկարներ)
Թուրքական Hurriyet Daily News-ը արձանագրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Թուրքիա նաև հեգնալի արձագանքների տեղիք է տվել:
Դրա պատճառը եղել է այն, որ այդ երկրի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը Մերկելին առաջարկել են նստել օսմանյան ժամանակաշրջանի գահի վրա: Թուրքական սոցցանցերում այս առիթով բանը հասել է անգամ ծաղրուծանակի, թեժ քննարկումների:
Համեմատության համար տարածվել են օրինակ Մերկելի այլ` ավելի համեստ կահույքով լուսանկարներ այլ առաջնորդների հետ հանդիպումներից:
Աղբյուրն առանձնացրել է մի քանի լուսանկարներ, որոնք այս առիթով հրապարակվել են: Կայքը նաև ներկայացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական արձագանքը, որի համաձայն Մերկելին նման գահի վրա նստեցնելը ունեցել է «մշակութային ժառանգությանը տեր կանգնելու» նպատակ:











