Ամերիկուհին ծննդյան խնջույքներ է կազմակերպում անօթևան երեխաների համար

09:03 • 21.10.15

Ամերիկուհի Փեյջ Շենոն սիրում է ծննդյան տոնակատարություններ կազմակերպել և կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է տոնի իր տարեդարձը:
 

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը` ամերիկուհին գեղեցիկ խնջույքներ է կազմակերպում անօթևան երեխաների համար` նրանց տարեդարձն իրական տոնի վերածելով:
 

Սկսելով իր հայրենի Տեխասում` նա շահույթ չհետապնդող կազմակերպություն է հիմնել, որի գործունեությունը տարածվել է ԱՄՆ-ի ողջ տարածքում:

Փեյջը նախկինում հարսանիքներ է կազմակերպել և մեծ փորձ ունի խնջույքների անցկացման հարցում: