Կադիրովն օձի հետ «փիլիսոփայական» տեսահոլովակ է հրապարակել (տեսանյութ)

09:03 • 22.10.15

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում (տեսանյութը՝ հղումով) օձի հետ տեսանյութ և լուսակար է տեղադրել, գրում է Газета-ն:

 

Կադիրովի խոսքով՝ օձի հետ լուսանկարն ունի «հսկայական փիլիսոփայական, գաղափարական և կրոնական իմաստ», քանի որ օձն աշխարհը պարուրած չարիքի խորհրդանիշն է։

 

Քաղաքական գործիչը կարծում է, որ «սատանայի ուժերը» թունավորում են ազգերին, կրոնները և երկրները և պատրաստվում են աշխարհի մեծ տարածքներում «կառավարվող քաոս» հաստատել։

 

Կադիրովը կարծում է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց անձնական շահերից վեր լինեն և հասկանան, որ «չի կարելի հավերժ աղքատության, վախի մեջ պահել ամբողջ երկրներ և ժողովուրդներ»:

 

Չեչնիայի ղեկավարը համաշխարային չարիքի դեմ պայքարը համեմատել է լեռը բարձրանալու հետ, որը նա իրականացրել է նախօրեին:

 

«Դա շատ բարդ է: Սակայն առաջին քայլին հաջորդում է երկրորդ քայլը, երրորդը... Եվ դուք հայտնվում եք գագաթին, դուք հասնում եք նպատակին: Մենք միասին կհաղթենք չարիքին»,- գրել է Կադիրովը։