Սիրող ամուսինը կնոջ անվասայլակը վերածել է տանդեմի, որպեսզի ամենուր ուղեկցի նրան

01:27 • 23.10.15

Սիրող ամուսինը հաշմանդամ կնոջ համար հնարամիտ անվասայլակ է պատրաստել, որը թույլ է տալիս իրեն մշտապես   կնոջ կողքին լինել:


Daily Mail-ը ներկայացրել է Չինաստանի Հունան նահանգի  79-ամյա բնակչի  հնարամիտ ստեղծագործությունը: Սյու Սուաբոյի 75-ամյա  40 տարի կինը հիվանդ է ռևմատիզմով, որը վնասում է նրա հոդերն ու ազդում շարակցական հյուսվածքի ամրության վրա:


Չինացին մարտկոցներով աշխատող 2.3 մետր երկարությամբ  սարք է ստեղծել, որն անվանել է «սիրո սայլակ»: Այն երկու նստատեղ ունի, ինչը թույլ է տալիս ամուսնուն ամենուր ուղեկցել կնոջն ու միասին տեղաշարժվել քաղաքում: