Նարկոմաֆիան Մեքսիկայից ԱՄՆ տանող «մետրո» է կառուցել (լուսանկար)

09:00 • 23.10.15

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ոստիկանությունը հայտնաբերել է իրական «մետրո», որով նարկոմաֆիան օգտվել է բեռնափոխադրումների համար, գրում է Обозреватель-ը:

 

Թունելը հայտնաբերած մեքսիկական ոստիկանությունը հայտնաբերել է նաև ու առգրավել 10 տոննա մարիխուանա, որը պատրաստվում էին ուղարկել հարևաններին:

 

Պարզվել է՝ մետրոն, որը գտնվել է 10 մ խորության վրա, կահավորված է եղել թաքստոցներով, լուսավորությամբ, ռելսերով, որոնցով տեղաշարժվել են վագոնները:

 

Անմիջապես թունելում ձերբակալվել է 16 մարդ, որոնք, ենթադրաբար, կապ են ունեցել նարկոմաֆիայի հետ: