Հայտնիներ, որոնք ժամանակին ճաղերի հետևում են եղել (լուսանկարներ)

18:38 • 26.10.15

Թեև աշխարհով մեկ հայտնի ու սիրված լինելու փաստը մարդուն տալիս է բազում առավելություններ, այնուհանդերձ, երբ հերթը հասնում է օրենքին, ապա բոլորը դրա առաջ հավասար են` անկախ իրենց հայտնի լինելուց:

 

fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է մի շարք առաջնակարգ աստղերի, որոնք կյանքում գործել են սխալներ ու որպես պատիժ՝ հայտնվել բանտում.

 

Միշել Ռոդրիգես


Դերասանուհին ազատազրկվել է 180 օրով` Լոս Անջելեսում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և ՃՏՊ-ի վայրը լքելու համար։

1. Мишель Родригес знаменитости, тюрьма

Lil’ Kim


Կին ռեփեր Lil’ Kim-ը տարբեր մեղադրանքների հիման վրա բանտում անցկացրել է մի քանի տարի։ Բացի այդ, նա ստիպված է եղել 50.000 դոլար տուգանք վճարել, ինչպես նաև դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման:

2. Lil’ Kim знаменитости, тюрьма

Ուեսլի Սնայփս


Տաղանդավոր կինոդերասանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել հարկային օրինախախտումների համար: 2010-2013թթ. նա իր պատիժը կրել է Փենսիլվանիայի բանտում:

3. Уэсли Снайпс знаменитости, тюрьма

Ռոբերտ Դաունի կրտսեր


1999թ. դերասանին դատապարտել են 3 տարվա ազատազրկման` թմրանյութերի չարաշահման համար:

4. Роберт Дауни-младший знаменитости, тюрьма

Փոլ Մաքքարթնի

1980թ. «բիթլին» ձերբակալել են Տոկիոյի օդանավակայանում` իր մոտ մարիխուանա պահելու համար: Անազատության մեջ նա անցկացրել է մոտ 1 շաբաթ։

5. Пол Маккартни знаменитости, тюрьма

Փերիս Հիլթոն


2007թ. Փերիս Հիլթոնը ստիպված է եղել 45 օր անցկացնել ճաղերի հետևում` ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

6. Пэрис Хилтон знаменитости, тюрьма