Ադրբեջանում ընտրություններն ուղեկցվում են խախտումներով.«Մուսավաթ» կուսակցության

15:46 • 01.11.15

Ադրբեջանում ընթացող խորհրդարանական ընտրություններն ուղեկցվում են զանգվածային ընտրախախտումներով. ասված է ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ամենահաճախը ֆիքսվում են դիտորդներին տեղամասերից հեռացնելու, ինչպես նաև ընտրություններին դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր:


Քվեարկությունից առաջ քվեաթերթիկները դիտորդների ներկայությամբ չեն հաշվվել: Գրանցվել են նաև «կարուսելի» դեպքեր:


Որոշ տեղամասերում էլ, վաղ առավոտից քվեատուփերը լցված են եղել քվեաթերթիկներով:

Ադրբեջանում ընտրություններն ուղեկցվում են խախտումներով.«Մուսավաթ» կուսակցության