Մահամերձ ավստրիացի կինը իր մոտ 1 մլն եվրո ժառանգությունը «տնօրինել է» անհավանական եղանակով

22:12 • 06.11.15

Ավստրիայում 85-ամյա կինը մահից առաջ իր ժառանգությունը` 950 հազար եվրո գումար, մանր-մանր պատառիկների է կտրատել:

 

The Local-ը հայտնում է, որ այսկերպ Ավստրիայի բնակչուհին, որի անունը չի հրապարակվում, իր հարազատներին զրկել է նրանց համար նախատեսված ժառանգությունից:

 

Կինը մահացել է անցած շաբաթ ծերանոցում, կտրատված փողը հայտնաբերվել է նրա անկողնու տակից: Ավստրիայի ազգային բանկը հնարավոր է համարել վնասված դրամի փոխանակումը նորով, եթե հարազատները գտնեն փողի բոլոր կտորտանքները և ապացուցեն, որ դրանք իրոք փող են: