Ե՛կ լինենք միասին. կորեացի նկարչուհու աշխատանքները պատկերում են համատեղ կյանքի ամենահաճելի պահերը (լուսանկարներ)

13:25 • 07.11.15

Երբ սիրահարված եք և գտնվում եք ձեր սիրելիի կողքին, նույնիսկ ցուրտ ու մռայլ օրերը դառնում են լուսավոր և տաք: Բավական է միայն նայել կորեացի նկարչուհի Puuung-ի բարի և գեղեցիկ աշխատանքներին, և ամեն ինչ պարզ կդառնա։

 

Նկարչուհին ևս մեկ անգամ համոզում է, որ նույնիսկ առօրյա կյանքում ռոմանտիկան առկա է, գրում է AdMe.ru-ն։

 

Որքան հաճելի է պարզապես լինել երկուսով, գիրք կարդալ, լողացնել կատվին, միասին գնումներ կատարել, հոգ տանել միմյանց մասին, մխիթարել, ընթրիք պատրաստել, ֆիլմեր դիտել...

 

 

Միասին կարդալ

м м _ м

Միասին լողացնել կատվին

Միասին գնումներ կատարել

Միասին նոր բան սովորել

Հոգ տանել միմյանց մասին

Մխիթարել դժվարին պահերին

Ընտանեկան լուսանկարներ անել

 

Միասին ճաշ եփել

Հեռուստացույց դիտել

Խենթություններ անել

Պարզապես՝ միասին լինել