Խոշոր վարդագույն ադամանդով մատանին աճուրդում վաճառվել է ավելի քան 28 մլն դոլարով

08:57 • 11.11.15

Pink անվանումով 16 կարատանոց վարդագույն ադամանդով և ավելի փոքր սպիտակ ադամանդներով զարդարված մատանին Ժնև քաղաքում կայացած Christie’s աճուրդի ընթացքում վաճառվել է 28.5 մլն դոլարով, գրում է РИА Новости-ն:
 

Աղբյուրը հայտնում է, որ դա ամենախոշոր բարձիկանման ադամանդն է, որ երբևէ վաճառվել է աճուրդում: Մատանու գնորդի անունը չի նշվում:

 

Այս շաբաթ Sotheby’s աճուրդի տանը կայանալիք աճուրդում վաճառքի կդրվի Blue Moon Diamond կոչվող երկնագույն ադամանդը, որի նախնական արժեքը 35-55 մլն դոլար է։ Այն կարող է նոր ռեկորդ սահմանել աճուրդում։