Գործընկերները պարբերաբար «ժամացույցները ճշտելու» խնդիր ունեն. Կ. Բեքարյանը՝ Լավրովի այցի մասին
Ինչու էր Երևան ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչ դիրքորոշում ունի ԼՂ խնդրի կարգավորման նկատմամբ Մինսկի խմբի համանախագահությունը, Ուոլթերի զեկույցը. Tert.am-ի հետ զրույցում այս և այլ հարցերի անդրադառնում ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը։ Նրա գնահատմամբ` ՄԽ համանախագահության հայտարարություններն այս առումով անհրաժեշտ, բայց ոչ բավարար են, և ակնկալում է, որ ՄԽ-ն աշխատանք պետք է տանի, որպեսզի «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքում չունենանք Ուոլթերի զեկույցի շարունակությունը: Այսինքն` քվեարկված բանաձև չունենանք»:
-Պարո՛ն Բեքարյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցելեց շատ հրատապ, նախապես շատ քիչ բան ասվեց այցի օրակարգի մասին, իսկ Նալբանդյան-Լավրով ասուլիսի ժամանակ նշվեց, որ քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Սա մի տեսակ անսովոր էր, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց և է՛լ ավելի խորացրեց կասկածները, թե ինչու է Սերգեյ Լավրովը եկել Հայաստան: Հատուկ գալ, խորհրդակցել ղարաբաղյան խնդրի շուրջ. Դուք այստեղ տեսնո՞ւմ եք անսովոր ինչ-որ տարր:
-Տարօրինակություն, չէ՛, չեմ տեսնում: Եվ հաշվի առնելով գործընկերային այն դաշտը, այն ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները, որ ունենք Ռուսաստանի հետ, ես ավելի շուտ գտնում եմ, որ ռուսաստանյան պաշտոնյաները ուշ-ուշ են գալիս, քան՝ շուտ-շուտ։
-Բայց փաստն այն է, որ ուշ-ուշ են գալիս:
-Չէի ասի, օրինակ, երկու շաբաթ չկա, որ այստեղ էր Մատվիենկոն, դրանից առաջ կար Նախագահի աշխատանքային այցը, դրանից առաջ` վարչապետի: Այսինքն`այդ խիստ հագեցած շփումը համարում եմ լրիվ բնական` հաշվի առնելով հարաբերությունների որակն ու բնույթը: Եվ այն, որ այս դեպքում պետք է մեծ ակտիվություն լինի երկու արտգործնախարարությունների և, մասնավորապես, արտգործնախարարների միջև, դա էլ եմ համարում շատ բնական: Գումարած այս ամենին այն, որ մենք ունենք տարածաշրջանային, շատ լայն, անգամ` համաշխարհային զարգացումների այնպիսի ուղղություններ, որ իհարկե, գործընկերային հարաբերություններ ունեցող երկրները ժամանակ առ ժամանակ ժամացույցները ճշտելու խնդիր ունեն: Եվ այստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, որը առավելապես վերաբերում է օրակարգին, երևի թե ամրագրենք հետևյալը. արտգործնախարարների շփումը, ամեն դեպքում, դիվանագիտական խողովակ է և այդ իսկ պատճառով դրա մի զգալի հատվածը կմնա դիվանագիտական փակ դռների հետևում: Դա նույնպես դիտում եմ բնական: Այսինքն` եկեք չմոռանանք, որ Հայաստան չի եկել տնտեսական բլոկի ներկայացուցիչ, որի հետ բանակցությունները միանգամից կարող են դրվել սեղանին:
Հիմա. կարելի է արդյո՞ք ենթադրել, և հետո ի հայտ եկած ինֆորմացիայի հետ համադրելով տեսնել, թե օրակարգն ինչին պետք է առնչվեր: Այո՛. հաստատ իրար հետ պետք է քննարկեին չէ՞ Մերձավոր Արևելքի վիճակը, քննարկել են։ Հաստատ պետք է քննարկեի՞ն հայ-ռուսական օրակարգի ընթացքը և նախագահների պայմանավորվածությունների կյանքի կոչման դժվարությունները, պրոցեսը: Հաստատ կլինե՞ր քննարկման առարկա ԵՏՄ գործընթացները` հաշվի առնելով, որ հիմա նկատվում է որոշակի ակտիվություն: Հաստատ կլինե՞ր Ղարաբաղի հետ կապված քննարկում, բացի այն, որ Ռուսաստանը համանախագահող երկիր է, որը, ի դեպ, վերջերս, մի քանի անգամ բառացիորեն հայտարարել է այն մասին, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը մնում է Ռուսաստանի օրակարգում որպես կարևորագույն հարց և անձամբ նախագահի վերահսկողության տակ է: Դրան գումարում ենք մի քանի տարրեր:
Տարր առաջին. համանախագահների վերջին շրջանում արված ջանքերը և հայտարարությունները, որ փորձում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Տարր երկրորդ. վերջին շրջանում սահմանային սրացումները և դրան զուգահեռվող հռետորաբանությունը:
Տարր երրորդ. դրան գումարում ենք այն աղմուկը, որ առկա է ԵԽԽՎ-ի/ Ուոլթերի հակահայ զեկույցի ` լիագումար նիստում քվեարկության/ բանաձևի հետ կապված:
Այսինքն` մենք տեսնում ենք, որ ղարաբաղյան խնդրի շուրջ իրադարձային դաշտն այնքան խիտ է, ակնկալիքներն ու սպասումներն այնքան շատ են, որ, բնականաբար, չէր կարող համանախագահող երկրի արտգործնախարարը գալ և դա քննարկման առարկա չդարձնել: Հետևաբար, օրակարգը ընկալելի է, այցը`սպասելի:
-Անդրադառնանք այդ զեկույցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին. առաջինը Ուորլիքն էր, որ ասաց, որ նման զեկույցներին հավանություն տալուց առաջ ԵԽԽՎ-ն լավ կաներ մտածեր, որ վնասում են հակամարտության կարգավորմանը: Հետո նույն բանն ասաց Լավրովը: Կարծում եք, որ սա համանախագահության անունի՞ց է ասվում, և այս հարցում կա դիրքորոշումների նույնություն: Եվ արդյո՞ք սա կսթափեցնի ԵԽԽՎ-ին:
-Միշտ ավելի հակված եմ եղել նրան, որ իրար մեջ բավականին բարդ հարաբերությունների պարագայում անգամ, համանախագահության ինստիտուտը մշտապես փորձել է մնալ այն կամուրջը, որը իրենց կապում է, չնայած այլ հարցերում առկա տարաձայնություններին: Սրա մեջ կա տրամաբանությունը, որովհետև երևի բոլորը պատկերացնում են, որ ոչ մեկի նպատակը այդ վիճակը երկար պահելը չէ, ինչ-որ կամուրջներ պետք է լինեն, որ այդ համագործակցության եզրերը ցույց տրվեն, և այն ավելի ընդլայնվի: Եվ իրապես այս պարագայում ես հավատում եմ նրան, որ համանախագահության գործունեության հիմնական մասը համակարգված է: Արդյո՞ք դրանից բխում է, որ չեն կարող լինել երանգային տարբերություններ: Չէ՛, չի բխում, երանգային տարբերություններ կարող են լինել, ինչին մի անգամ չէ, որ ականատես ենք եղել: Այստեղ կա մյուս կարևոր հանգամանքը, որ ԵԽԽՎ-ին /զեկույցի վերաբերյալ/ բացասական գնահատական տվեց ոչ թե մի կողմը, այլ տարածական` որպես համանախագահության ընկալում: Սա վատ չի, բայց բավարա՞ր է արդյոք: Իմ կարծիքով` ոչ, որովհետև մեկ բան է ընկալումը, մեկ այլ բան` գործիքակազմի առկայությունը ու դրա կիրառումը, որ պրոցեսը չգնա հասնի նրան, որ հերթական անգամ կլկտիացնի Ադրբեջանին, և մենք դրա դրսևորման արդյունքը կտեսնեք սահմաններին: Հետևաբար, սա այն դեպքն է, որ միայն այս հայտարարությունները բավարար համարել չի կարելի:
-Հետևաբար, ի՞նչ պետք է անի Մինսկի խմբի համանախագահությունը:
-Փորձենք առաջին հերթին իրենց գործընկերային կապերով, նույն ԵԽԽՎ անդամ երկրների միջոցով տանել աշխատանք, որպեսզի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքում չունենանք Ուոլթերի զեկույցի շարունակությունը: Այսինքն` քվեարկված բանաձև չունենանք:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 22:26 • 24.05.24 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
- 22:25 • 24.05.24 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
- 20:46 • 24.05.24 Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:23 • 24/05 Կոպիրկինին Մոսկվա կանչելը կարող է պայմանավորված լինել Լուկաշենկոյի՝ Պուտինին Կովկասի մասին արված առաջարկների հետ․ քաղաքական մեկնաբան Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհդակցությունների համար Մոսկվա կանչելու տեղեկությանը.
-
Քաղաքականություն 21:18 • 24/05 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան (տեսանյութ) Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա
-
Քաղաքականություն 19:16 • 24/05 Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ, եթե վերջինս որպես սահման ճանաչի ներկայիս շփման գիծը․ Reuters Իսկ եթե Կիևն ու Արևմուտքը չարձագանքեն Պուտինին անհրաժեշտ ձևով, ապա նա պատրաստ է շարունակել պայքարը «այնքան, որքան անհրաժեշտ կլինի
-
Քաղաքականություն 12:31 • 24/05 Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ Կովկասի անվտանգության հարցով․ Լուկաշենկոն՝ Պուտինին Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Բելառուս է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում կարճատև զրույց են ունեցել, ինչից հետո շփումը շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
-
Քաղաքականություն 14:08 • 24/05 Վարչապետի թեկնածուի հարցն ամենաառաջնայինը չէ․ հանդիպել եմ Վեհափառին ու սրբազաններին, քննարկել ենք Շարժման օրակարգը․ Բագրատ Սրբազան Ինչ վերաբերում է հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։
-
Իրադարձային 11:11 • 24/05 «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել (տեսանյութ, լուսանկարներ) Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: Ընտանիքի սոցիալական հոգսը թոթափելու համար՝ ընկերությունն ընտանիքին գումարը տրամադրել է աղետալի պատահարից հաշված օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։
-
Քաղաքականություն 17:23 • 24/05 Կոպիրկինին Մոսկվա կանչելը կարող է պայմանավորված լինել Լուկաշենկոյի՝ Պուտինին Կովկասի մասին արված առաջարկների հետ․ քաղաքական մեկնաբան Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհդակցությունների համար Մոսկվա կանչելու տեղեկությանը.
-
Քաղաքականություն 21:18 • 24/05 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան (տեսանյութ) Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա
-
Քաղաքականություն 19:16 • 24/05 Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ, եթե վերջինս որպես սահման ճանաչի ներկայիս շփման գիծը․ Reuters Իսկ եթե Կիևն ու Արևմուտքը չարձագանքեն Պուտինին անհրաժեշտ ձևով, ապա նա պատրաստ է շարունակել պայքարը «այնքան, որքան անհրաժեշտ կլինի
-
Քաղաքականություն 12:31 • 24/05 Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ Կովկասի անվտանգության հարցով․ Լուկաշենկոն՝ Պուտինին Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Բելառուս է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում կարճատև զրույց են ունեցել, ինչից հետո շփումը շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
-
Քաղաքականություն 14:08 • 24/05 Վարչապետի թեկնածուի հարցն ամենաառաջնայինը չէ․ հանդիպել եմ Վեհափառին ու սրբազաններին, քննարկել ենք Շարժման օրակարգը․ Բագրատ Սրբազան Ինչ վերաբերում է հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 10:35 • 22/05 Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինա
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
Տնտեսություն
-
17:48 • 24.05.24 ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին
-
10:35 • 24.05.24 Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
Սպորտ
-
22:18 • 24.05.24 Դժվար է կյանքիդ ակումբը լքելը․ Չավի
Մամուլի տեսություն
-
09:26 • 24.05.24 Աղավնոյի պատմությունը կրկնվում է. «Հրապարակ»
-
09:17 • 24.05.24 ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից. «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ժամանց
-
12:57 • 20.05.24 Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել