Բրազիլուհի սուպերմոդելը նկարահանվել է Chanel №5-ի ամանորյա գովազդային արշավում
Բրազիլուհի սուպերմոդել Ժիզել Բունդհենը նկարահանվել է Chanel №5 բույրի ամանորյա գովազդային արշավի համար, որն անցկացրել է նորաձևության ոլորտի հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` լուսանկարներից մեկում Ժիզելը նկարահանվել է օծանելիքի հսկա շշի վրա նստած:
Ինչպես նշվում է` գովազդային արշավը նվիրված է բույրի նոր` սահմանափակ քանակությամբ թողարկմանը Սուրբ Ծնունդին ընդառաջ: Chanel №5 և №5 Eau Premiere բույրերը վաճառվելու են դասական ութանկյուն տեսքով շշերում, որը ստեղծել է Կոկո Շանելը:












