Ժնևում հազվագյուտ վարդագույն ադամանդ է վաճառվել` 26.8 մլն եվրո ռեկորդային գնով

00:25 • 20.11.15

Ժնևի աճուրդում 26.8 մլն եվրոյով հազվագյուտ  վարդագույն ադամանդ է վաճառվել` աճուրդային վաճառքի նոր ռեկորդ սահմանելով:

 

Ինչպես նշում է Euroamg-ը` ոսկե և պլատինե շրջանակում տեղադրված և երկու շարք ադամանդներով պատված  16.08 կարատ քաշով վարդագույն քարը ձեռք է բերել հոնկոնգցի գնորդը: 


Ինչպես և գնորդը, այնպես էլ վաճառողը ցանկացել են անհայտ մնալ:  Հազվագյուտ թանկարժեք քարի  ծագումը ևս չի բացահայտվում:


Աճուրդի 250-ամյա պատմության ընթացքում ընդամենը 3 վառ վարդագույն երանգի ադամանդ է վաճառվել` 10 կարատից ավել քաշով: