76 տարվա ամուսինները ԱՄՆ-ում միասին նշել են իրենց 100-ամյակները

00:02 • 24.11.15

Yahoo News-ն անդրադարձել է ամերիկացի զույգի երկարակեցության ու սիրո երկարակեցության անհավանական պատմությանը:

76 տարվա ամուսիններ Ալեն և Մարգարեթ Լիթլները նշել են իրենց ծննդյան 100-ամյակները:

Ամուսինը պատմել է, որ կինը 100-ամյակի առիթով իրեն գեղեցիկ սվիտեր է նվիրել` իր անվանատառերով, սակայն իր ամենալավ նվերն է անվանում այն, որ կարողացել է հարյուրամյակը նշել կնոջ հետ:

Կինն իր հերթին ասել է, որ ամուսինը ամեն բան կյանքում առանձնահատուկ է դարձնում, իսկ իր ծննդյան օրը իրեն 20 վարդ է նվիրել ու նոր կոստյում` եկեղեցի գնալու համար:

Մարգարեթը ծնվել է 1915-ի օգոստոսին, Ալենը` նոյեմբերին, ամուսնացել են 1939-ին: