ԱԱԾ–ն Նորք–Մարաշում վնասազերծել է 10 զինված քաղաքացու, նրանց մեծ մասն արտասահմանցիներ են. Shamshyan.com

10:26 • 25.11.15

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում:
 

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։