Բաքվում աճել է բախումների զոհերի թիվը, երբ «իսլամիստները ահաբեկչություններ ու իշխանության զավթում» են փորձել իրականացնել (լուսանկարներ)

22:40 • 26.11.15

Բաքվի Նարդարան բնակավայրում ոստիկանների ու կրոնական կազմակերպության ներկայացուցիչների միջև բախման հետևանքով զոհերի թիվը աճել է:

Ռուսաստանյան «Լենտա»-ն հայտնում է 8 զոհի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի ոստիկանները, Haqqin.az-ի փոխանցմամբ, 4 իսլամիստի են սպանել: Այդ աղբյուրը նշում է, որ «իսլամիստները ահաբեկչություններ, իշխանության զավթում էին ծրագրել Բաքվում»: Սպանվել էր նաև 2 ոստիկան:  

Ավտոմատներով ու նռնակներով բախում էր տեղի ունեցել Նարդարանի մզկիթում, ինչից հետո Ադրբեջանի ուժայինները արգելափակել էին բնակավայրը:  

Այժմ ուժեղացված հսկողություն է սահմանվել տեղի հիվանդանոցի նկատմամբ, որտեղ տեղափոխվել են վիրավորները, ինչպես նաև` Բաքվի մետրոյի:

Ադրբեջանցի իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել և ձերբակալել են 15 հոգու, այդ թվում` «Մուսուլմանական միասնություն» խմբավորման առաջնորդ Տալե Բաղիրաձեին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները որոշ լուսանկարներ են ներկայացրել բախումների հետևանքներից:
 

Բաքվում աճել է բախումների զոհերի թիվը, երբ «իսլամիստները ահաբեկչություններ ու իշխանության զավթում» են փորձել իրականացնել (լուսանկարներ)