Բրիտանացի խոհարարը սուրբծննդյան ոսկե պուդինգ է պատրաստել՝ 10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ
Մեծ Բրիտանիայում ավանդական սուրբծննդյան պուդինգ են պատրաստել՝ 10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` աղանդերի հեղինակը` Միշլենյան աստղի դափնեկիր, գլխավոր խոհարար Մեթ Ուորսուիքը անուշեղենը պատրաստելու համար այնպիսի բաղադրիչներ է օգտագործել, ինչպիսիք են 23-կարատանոց թերթավոր ոսկին ու թանկարժեք բրենդին:
28-ամյա բրիտանացի խոհարարը հայտնել է, որ ցանկացել է հնարավորինս շքեղ ու արտասովոր մի բան ստեղծել:
Ինչպես նշում է պարբերականը` ուտեստի վերջնական արժեքը կազմում է 10000 ֆունտ, սակայն բաղադրիչներն ավելի թանկ արժեն: Բոլոր բաղադրիչները ձեռք բերելու համար ավելի քան 16 000 ֆունտ է անհրաժեշտ:










