«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երկրպագուհին 8000 դոլար է ծախսել Ջեք Ճնճղուկին նմանվելու համար

00:15 • 26.11.15

Հյուսիսային Իռլանդիայի բնակչուհի Կառլա Ռոուզը 8000 դոլար է ծախսել «նավապետ Ջեք Ճնճղուկին» նմանվելու համար, որին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում մարմնավորել է Ջոնի Դեփը:

Ինչպես գրում  է The Mirror պարբերականը` 43-ամյա իռլանդուհին, ով 4 երեխա է մեծացնում, հայտնել է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմն առաջին անգամ դիտել է այս տարի:

Ի դեպ Կառլայի և «Ջեք Ճնճղուկի» միջև նմանությունը ֆիլմը դիտելիս նկատել է իռլանդուհու դուստրը:

Իրեն նմանեցնելով թե կերպարի, թե դերասանի բնակորության առանձհատկությունները` կինը որոշել է արտաքնապես ևս նմանվել նրան:

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երկրպագուհին 8000 դոլար է ծախսել Ջեք Ճնճղուկին նմանվելու համար