Աշխատավայրում` նախագահ, տանը` հոգատար հայր. ինչպիսին է Օբաման ընտանեկան միջավայրում (լուսանկարներ)

14:26 • 27.11.15

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է ամերիկացիներին Գոհաբանության տոնի առթիվ։

 

Նախագահը նախևառաջ իր և առաջին տիկնոջ` Միշել Օբամայի անունից երախտագիտություն է հայտնել զինվորականներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում պաշտպանում են ԱՄՆ-ի ազգային շահերը:

 

«Բացի այդ, ես շնորհակալ եմ 7 տարի անընդմեջ որպես նախագահ ծառայելու ընձեռած հնարավորության համար։ Կարծում եմ՝ սա հիանալի առիթ է ձեզ հետ իմ ամենասիրելի ընտանեկան լուսանկարներով կիսվելու համար»,- գրել է Օբաման:

 

Նշենք, որ ստորև հրապարակված լուսանկարներն արվել են անցած 7 տարվա ընթացքում, երբ Օբաման պաշտոնապես ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ ու ընտանիքով տեղափոխվել է Սպիտակ տուն:

 

Աշխատավայրում` նախագահ, տանը` հոգատար հայր. ինչպիսին է Օբաման ընտանեկան միջավայրում (լուսանկարներ)