Իրանում 30.000 կին աշխատանքի կանցնի ոստիկանությունում

09:32 • 27.11.15

Իրանում մոտ 30 հազար կանանց աշխատանքի կընդունեն ոստիկանությունում՝ սահմանային անցակետերում ստուգումներ իրականացնելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է իրականական ISNA գործակալությունը, այդ քայլը պայմանավորված է Իրանից Իրաք մեկնող ուխտավորների թվի աճով։


Այդ մասին ասել է Իլամ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար Լութֆելի Փակբազը։

 

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները, որոնք անցյալ տարի առկա էին սահմանային անցակետերի վերահսկման համար, լուծվել են։


«Սկսած այսօրվանից՝ կանխատեսվում է, որ ամեն օր 100 հազար մարդ Իրանից Իրաք կմեկնի՝ ուխտագնացության համար»,-ասել է նա։