Համացանցով իր երկու նմանակներին գտած իռլանդուհին գտել է նաև երրորդին
Իռլանդուհի Նիամ Ջիանին, ով իր իսկ ստեղծած հատուկ նախագծի շրջանակներում գտել էր իր երկու նմանակներին, այժմ էլ հանդիպել է իր երրորդ նմանակին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` «Երկվորյակ անծանոթներ» նախագծի շնորհիվ Նիամը գտել է Իռեն Ադամսին՝ իր երրորդ նմանակին, ով բնակվում է Իռլանդիայում։
26-ամյա Նիամը մեկնել է Սլիգո հանդիպելու Իռենին: Նա ասում է, որ յուրաքանչյուր մարդ 7 նմանակ ունի և մտադիր է անպայման գտնել իր մյուս 4 նմանակներին:
Այս թեմայով՝
Իռլանդուհին Facebook-ով գտել է իր նմանակին
Համացանցով իր նմանակին գտած իռլանդուհին հայտնաբերել է նաև երկրորդ նմանակին










