Բանկերի հիմնական խնդիրն արդյունավետության բարձրացումն է. Գևորգ Թառումյան
ՀՀ բանկային համակարգը երրորդ եռամսյակն ամփոփեց անմխիթար արդյունքներով: Թե ինչպես է տնտեսական իրավիճակն անդրադառնում բանկերի վրա, ինչու են տոկոսադրույքներն աճում, և ինչ պետք է ձեռնարկեն բանկերը սեփական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, Տնօրինության անդամ և ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի հետ:
– Հայաստանի տնտեսությունը ներկայում թեև աճում է, սակայն շատ դանդաղ տեմպերով, և չեն երևում այն շարժիչ ուժերը, որոնք կխթանեն զարգացումը: Ինչպե՞ս է տնտեսության այս վիճակն անդրադառնում բանկային համակարգի վրա:
– Ընթացիկ տարվա ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 3,7% աճ, ինչը մեր ցածր բազայի պայմաններում չի կարող համարվել բարձր ցուցանիշ: Մյուս կողմից, եթե հիշում եք, անցյալ տարվա վերջում տարբեր միջազգային ֆինանսական կառույցներ և վարկանիշային գործակալություններ կանխատեսում էին անկում Հայաստանի տնտեսությունում: Ուստի, անգամ չնչին աճը կարելի է համարել դրական գործոն: Աճ, մասնավորապես ապահովեցին արդյունաբերությունը (4,8%) և գյուղատնտեսությունը (11,3%): Ընդ որում, արդյունաբերության աճի մեջ դրական պոտենցիալ չկա, այն պայմանավորված է բացառապես լեռնահանքային արդյունաբերության աճով: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա աճի զգալի մասն ապահովվել է ջերմոցային տնտեսությունների հաշվին, և սա, անշուշտ, ապագա աճին ուղղված դրական գործոն է, քանի որ հիմք է ստեղծվում ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր ճյուղի զարգացման համար՝ անկախ կլիմայական պայմաններից: Եվ դա ապահովում է այս ճյուղի համար ոչ միայն սեզոնային աճ, այլև աճ ամբողջ տարին:
Այս տարին այնքան էլ բարեհաջող չէր արտահանող ոլորտների համար, քանի որ դրամն անցած տարվա վերջում արժեզրկվեց 16%-ով, իսկ Հայաստանի առևտրային գործընկեր գրեթե բոլոր հարևան երկրների արժույթներն արժեզրկվեցին ավելի քան 30%-ով: Դրա արդյունքում մեր արտադրանքը գնի առումով դարձավ ավելի քիչ մրցունակ, և արտահանման ծավալն ինն ամսվա ընթացքում չաճեց: Միևնույն ժամանակ, փոխարժեքի նման հարաբերակցությունը զսպեց արտաքին ներդրումների արտահոսքը: Ներմուծման ծավալի ավելի քան 30%-ով նվազման պատճառը եղավ սպառողական պահանջարկի անկումը՝ պայմանավորված մասնավոր փոխանցումների 30% նվազմամբ: Այսպիսով, մենք եկանք տնտեսական աճի 3,7% ցուցանիշին: Տնտեսության այս վիճակը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ ֆինանսական համակարգի աճի տեմպերի վրա: Հայաստանի բանկային համակարգը գրանցեց գրեթե բոլոր ցուցանիշների նվազում: Նվազեցին ակտիվները, վարկային ներդրումները, շահույթը, և սա հիմնականում վարկավորման պահանջարկի նվազման արդյունք է: Ներկայիս տնտեսական իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ բանկային համակարգի համար:
– Բանկերն ամփոփեցին 9 ամսվա գործունեության արդյունքները: Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան 2015թ. Հայաստանի բանկային համակարգում և արդյո՞ք դրանք սպասվում էին: Ինչպիսի՞ արդյունքներով Ամերիաբանկն ամփոփեց հաշվետու 9 ամիսը, և ինչպիսի՞ ն է դիրքը բանկային համակարգում:
– Սպասվող փոփոխությունների բացասական հետևանքները դիտարկվում և կանխատեսվում էին դեռևս 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ տնտեսական վիճակն սկսեց կտրուկ վատթարանալ: Բանկերը, գնահատելով տնտեսության հնարավոր հեռանկարները և դրամի արժեզրկման ազդեցությունը, խստացրին վարկավորման պայմանները և հանդես եկան ավելի զուսպ վարկային քաղաքականությամբ: Եթե Դուք նայեք բանկային համակարգի գործունեության 2015թ. 9 ամսվա արդյունքները, ապա կտեսնեք, որ ընդհանուր ակտիվները նվազել են 2%-ով, վարկային պորտֆելը՝ 4%-ով, շահույթը՝ 53%-ով: Իսկ չաշխատող վարկերի կշիռն ընդհակառակը, աճել և հասել է 10%-ի: Եվ այս ամենը տնտեսական վիճակի վատթարացման արդյունք է:
Ինչ վերաբերում է Ամերիաբանկին, դեռ մեկ տարի առաջ, 2015թ. բիզնես պլանը կազմելուց մենք հաշվի ենք առել բոլոր կանխատեսումները և սպասումները: Մենք նույնպես որոշ չափով խստացրինք վարկառուների նկատմամբ պահանջները: Միևնույն ժամանակ, ունենալով որոշակի առավելություններ իրացվելիության և կապիտալի «պահուստի» (буфер) առումով, մենք ձգտեցինք ամրապնդել մեր դիրքերը շուկայում: Ի տարբերություն բանկային համակարգի, Ամերիաբանկն ինն ամսվա արդյունքներով գրանցեց աճ բոլոր հիմնական ցուցանիշներով՝ ակտիվներով, վարկային ներդրումներով, հաճախորդներից ներգրավված միջոցներով: Եվ մեզ հաջողվեց ամրապնդել մեր դիրքերը: Այսպես, Ամերիաբանկի ակտիվների մասնաբաժինն ամբողջ բանկային համակարգի ակտիվներում այսօր կազմում է 13%, վարկային պորտֆելի մասնաբաժինը բանկային համակարգի վարկային պորտֆելում կազմում է 14%, իսկ բանկի ընդհանուր պարտավորությունների մասնաբաժինը՝ 14%: Եթե հաշվարկում չներառենք վնասով աշխատող բանկերը և դիտարկենք բացառապես շահույթով աշխատող բանկերը, ապա Ամերիաբանկի մասնաբաժինը շահույթի մասով կկազմի 21%: Փաստորեն, բանկային ոլորտի շահույթի ավելի քան 1/5-ը պատկանում է Ամերիաբանկին: Մեր կարծիքով, սա շատ լավ արդյունք է, ինչը նշանակում է, որ մենք լավ պատրաստված ենք մուտք գործել ներկայիս տնտեսական փուլ: Կուզենայի նաև նշել, որ Ամերիաբանկի նորմատիվային կապիտալը կազմում է 55 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է նորմատիվային կապիտալի չափի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջի չափը, որն ուժի մեջ կմտնի 2017թ. սկսած: Սա մեզ հնարավորություն է տալիս լինել ավելի ճկուն վարկավորման տեսանկյունից և Հայաստանի բանկային ոլորտում միաձուլումների և ձեռքբերումների դիտարկման փուլում:
– Ձեր կարծիքով բանկային համակարգի համար այսօր ո՞ր խնդիրներն են առավել արդիական: Արդյո՞ք այդ խնդիրներն անդրադառնում են բանկային ծառայություններից օգտվողների վրա:
– Բանկային համակարգն այսօր արդեն գործում է տնտեսական և նորմատիվային պահանջների նոր միջավայրում: Տնտեսական միջավայրին մենք արդեն անդրադարձանք: Ինչ վերաբերում է նորմատիվային միջավայրին, 2014թ. վերջում-2015թ. սկզբում Կենտրոնական բանկը մի շարք փոփոխություններ մտցրեց նորմատիվային պահանջներում, որոնց արդյունքում բանկերն ստիպված եղան ավելի շատ հատկացումներ կատարել պահուստավորմանը, ինչն իր հերթին անդրադարձավ նրանց վարկավորման հնարավորությունների վրա: Դրան զուգահեռ, շուկայում կրճատվեց վարկերի նկատմամբ վճարունակ պահանջարկը, և փոխարժեքի փոփոխման սպասումների, տնտեսության հեռանկարների և սպասվող եկամուտների անորոշության արդյունքում մարդիկ դարձան ավելի զուսպ թե՛ անձնական ծախսերում, թե՛ ներդրումներում, սկսեցին առավել զգուշություն ցուցաբերել վարկային պարտավորություններ ստանձնելիս: Աճեց չաշխատող վարկերի կշիռը, և դա անդրադարձավ բանկերի ֆինանսական վիճակի վրա: Դա այսօր բանկերի թիվ մեկ խնդիրն է:
Կարծում եմ՝ ներկա իրավիճակում բանկերը պետք է շեշտը դնեն ծախսերի կրճատման վրա: Կա այսպիսի կարևոր ցուցանիշ՝ ծախսերի արդյունավետության ցուցանիշը, որը հաշվարկվում է որպես ծախսերի և գործառնական եկամուտների հարաբերություն: Ցավոք , այս ցուցանիշը բանկային համակարգում աճում է, այսօր այն կազմում է 52.1%: Ամերիաբանկի ցուցանիշը շատ ավելի լավ է միջին բանկային ցուցանիշից՝ այն կազմում է 39,7%: Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ բանկերը պետք է ավելի խիստ լինեն ծախսերի հարցում, աշխատեն առավել տնտեսող ռեժիմով: Ի դեպ, այս միտումը կա նաև միջազգային բանկային շուկայում: Իսկ բանկային ծառայություներից օգտվողների վրա բանկային համակարգի խնդիրներն անդրադառնում են տոկոսադրույքների միջոցով: Պարզ է, որ եթե չաշխատող վարկերի աճի հետևանքով նորմատիվների կարգավորման փոփոխության արդյունքում բանկի ծախսերն աճում են, ապա վարկերի տոկոսադրույքները նույնպես աճում են, և վարկային պրոդուկտների գինը բարձրանում է:
Կցանկանայի անդրադառնալ նաև շուկայում այսօր առկա դրական միտումներին: Այսպես, 12 ամսվա արդյունքներով գնաճը կազմել է 1.9%: Դա զգալիորեն ցածր է ԿԲ-ի նախանշած ցուցանիշներից, ինչը կարող է բերել դրամավարկային քաղաքականության մեղմացմանը: Մասնավորապես, նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկն արդեն 0,5%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և դա կարող է բերել ֆինանսական ռեսուրսների էժանացմանը:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի՝ արտաքին ցնցումներին դիմակայելու ունակությունը:
– Այդ առումով մենք դրական սպասումներ ունենք: Վերջին 8 տարվա ընթացքում մենք դիմակայեցինք 2 տնտեսական ճգնաժամի: Մեր բանկային համակարգում չի գրանցվել սնանկության ոչ մի դեպք: Ավելին, ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում չի էլ եղել Կենտրոնական բանկի կամ կառավարության օժանդակության կարիքը: Դա նշանակում է, որ մեր բանկերն ունեն նման ճգնաժամային ալիքներին դիմակայելու բավականին կարողություն: Այդ ուղղությամբ ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Բանկային համակարգի կապիտալի համարժեքության գործակիցը կազմում է 15,7%, իրացվելիության գործակիցները նույնպես բավականին բարձր են: Մեր բանկային համակարգի հուսալիությունը կարելի է որոշել նաև հաճախորդների պահվածքով` չնայած ընթացիկ տարվա ինն ամսվա կտրվածքով բանկային համակարգի բոլոր ցուցանիշների անկմանը, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մասով արձանագրվել է 3,8% աճ:
– Միգուցե դրա պատճառը բանկային ավանդների աճող տոկոսադրույքնե՞րն են:
– Եթե չլինի վստահություն բանկերի նկատմամբ, բարձր տոկոսադրույքները չեն նպաստի ավանդների ծավալի աճին: Ի դեպ, Ամերիաբանկում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները 9 ամսվա արդյունքներով աճել են 18%-ով, մինչդեռ մենք տոկոսադրույքները չենք բարձրացրել, ընդհակառակը, անցյալ տարի նվազեցրել ենք և դրանից հետո չենք վերանայել: Այնպես որ, ավանդների աճը պայմանավորված է բանկի հուսալիությամբ և հաճախորդների վստահությամբ:
Բանկերի հիմնական խնդիրն այսօր արդյունավետության բարձրացումն է ծախսերի կրճատման, երկարաժամկետ վարկավորման համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավման և նորարարական բանկային տեխնոլոգիաների ներդրման հաշվին:
– Որքանո՞վ է իրատեսական, որ բանկերն այսօր ներդրումներ կատարեն բանկային տեխնոլոգիաներում :
– Իրավացի եք, բանկային տեխնոլոգիաները թանկ հաճույք են: Բայց մենք, այնուամենայնիվ, դիմեցինք այդ քայլին՝ հաշվի առնելով ակնկալվող արդյունքը: Ինչպես գիտեք, վերջերս մենք պայմանագիր ստորագրեցինք CR2 ընկերության հետ, ինչը մեզ հնարավորություն կտա ներդնել հեռակառավարման բանկային ծառայությունների BankWorld համակարգը: Արդեն մեկ տարի անց մենք կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել բոլոր հեռակառավարման ծառայությունները մեկ հարթակում: Ճիշտ է, նոր տեխնոլոգիաները պահանջում են լուրջ ներդրումներ, սակայն այսօր բանկային ծառայությունների շուկայում բանկերի մրցունակությունը կախված է բանկի հնարավորություններից, թե որ բանկը կարող է տրամադրել հաճախորդին ազատ ընտրելու սպասարկման վայրը, ժամանակը և սպասարկման ձևը: Եվ հենց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսին բանկային հեռակառավարման ծառայություններն են, մեծ նշանակություն ունի բանկային համակարգի կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին հասնելու համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Մամուլի տեսություն
-
09:04 • 03.05.24 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 03.05.24 Իսրայելը մեկ շաբաթ է տվել հրшդադարի առաջարկն ընդունելու համար
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում