Կիպրոսի խորհրդարանը օրինականացրել է միասեռ ամուսնությունները
Կիպրոսի խորհրդարանը օրենք է ընդունել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին: Եթե երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստորագրի փաստաթուղթը, միասեռական զույգերը կկարողանան գրանցել ամուսնական հարաբերությունները:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` Gay Star News-ին հղումով, նոր օրինագծի համաձայն` միասեռական ամուսինները չեն կարողանա երեխաներ որդեգրել:










