Այո և ոչ. յուրօրինակ հանրաքվե մետրոպոլիտենում (մաս 2-րդ)
Tert.am-ը հանրաքվեին ընդառաջ` լրագրողական յուրօրինակ էքզիթ փոլ է անցկացրել մետրոպոլիտենում, որի առաջին արդյունքների հրապարակումը բավականաչափ բուռն արձագանքների արժանացավ: Ներկայացնում ենք մեր հարցումների ևս մի հատված որն առաջիկայում կամբողջացնենք վերլուծական հրապարակմամբ` բացահայտելով մասնակիցների սեռատարիքային, կրթական ցենզը, մեր հարցումների քանակական և որակական պատկերը:
- Tert.am կայքն իրականացնում է լրագրողական հարցում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Եթե դեմ չեք` մի հարց. Դուք այո՞, թե՞ ոչ եք ասում այդ փոփոխություններին:
-Գիտեք, անկեղծ ասած`դեռ չեմ կողմնորոշվել: Հետևում եմ քարոզարշավին` մի կողմն ամեն ինչ սև է ներկայացնում, մյուսը` ճերմակ: Երկու կողմի փաստարկներն էլ արժանահավատ չեն թվում: Ընդդիմությունն արդեն երեսուն տարի է Հայաստանի մահն է գուժում, իսկ իշխանությունների խոստացած բարեփոխումները շոշափելի չեն: Երկու քարի արանքում եմ, տեսնենք:
-Այո՞, թե՞ ոչ սահմանադրական փոփոխություններին:
-Իհարկե` ոչ, այ քեզ բան: Սահմանադրությունը խաղալիք ա, ինչ ա, որ ով ուզի, փոխի: Սահմանադրությունը երկրի Աստվածաշունչն ա, որ չի կարելի մի բառ ավելացնել կամ պակասեցնել: Ես զարմանում եմ, որ մարդիկ սա չեն հասկանում:
-Բայց ինչո՞ւ եք հարցն այդպես կտրուկ դնում. աշխարհի բոլոր սահմանադրություններն էլ ենթարկվում են փոփոխությունների: Նույն Ամերիկայի սահմանադրությունը, որ կարծես ամենապահպանողականներից է, մի քսան տարի առաջ մի նոր դրույթով խմբագրվեց, որ կոնգրեսի անդամներն իրավունք չունեն իրենց աշխատավարձը բարձրացնող օրենք ընդունել:
-Մեր իշխանությունն ինքն իրեն չի սահմանափակի երբեք, հակառակը` սա մեջտեղ է գցել, որ շարունակի իշխելը: Հո միամի՞տ չենք: Կոնկրետ ես` «ոչ» եմ:
-Իսկ Դո՞ւք:
-Գիտեք, ես Ձեզ մի բան ասեմ, Դուք ավելի լավ է մարդկանց հարցնեք` կարդացե՞լ են, տեղյա՞կ են այդ փոփոխություններին, թե`ոչ: Ես այն կարծիքին եմ, որ հիմնականում ոչ են ասում նրանք, ովքեր ուղղակի չեն կարդացել այդ փաստաթուղթը: Իհարկե, Հայաստանում սոցիալական վիճակը շատ սուր է, մենք նավթ ու գազ չունենք, և դրա համար էլ մեզ մոտ միգուցե ավելի մեծ է այդ բողոքական էլեկտորատը: Բայց, բողոքականները չպիտի ամեն լավ բան մերժեն միայն նրա համար, որ դա իշխանության առաջարկն է: Եթե կարդան, կիմանան, թե ինչ հեռահար խնդիրներ են լուծելու այս փոփոխությունները: Այսօր մի քանի մարդու որոշումներով է կառավարվում երկիրը, մնացածը խամաճիկներ են: Այդպես չի կարելի: Իսկ այս փոփոխություններով վերջապես այս անշարժությունից կազատվի երկիրը, և այս օլիգարխների ճիրաններից էլ կազատվենք:
-Այ, քույրիկ ջան, ախր Լֆիկից ոնց կարող ենք մենք ազատվել: Էդ ինչ հեքիաթներ ես պատմում:
-Ինչո՞ւ է հեքիաթ: Մեծամասնականով էլ չենք ընտրելու: Նրանք պառլամենտ էին բերվում հենց մեծամասնականով և կցվում իշխանական ցուցակին, որ դառնան մեծամասնություն: Իսկ հիմա իշխանությունն այդ անգրագետների կարիքն էլ չունի: Գնացեք կարդացեք` կրկնակի քվեարկության դրույթը, կառավարությունը ցրելու մեխանիզմներին ծանոթացեք ու կտեսնեք, որ այդ օլիգարխներն արդեն վռնդվում են քաղաքականությունից: Իսկ երբ նրանք այդտեղից վռնդված են, կնշանակի նրանց բիզնեսն էլ իշխանության հովանավորության տակ չէ` դրանից բխող հետևանքներով: Բա սրանից լավ բա՞ն եք ուզում: Այս փոփոխություններին ոչ ասել կարող է միայն նա, ով չի հասկանում այս ամբողջը:
-Ներեցեք, մի հարց կարելի՞ է. Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, որտե՞ղ եք աշխատում:
-Ես դասախոսում եմ երկու համալսարանում, հոգեբան եմ:
-Կողմնորոշվե՞լ եք, ինչպե՞ս եք քվեարկելու:
-Այո, կողմնորոշվել եմ, բայց չեմ ցանկանում հրապարակել:
-Իսկ ի՞նչ կարծիքի եք, «այո»-ն կհաղթի՞, թե՞ «ոչ»-ը:
-Միանշանակ` «այո»-ն:
-Ընտրակեղծիքների հաշվի՞ն:
-Անշուշտ, կեղծիք էլ կլինի: Անգամ ավելի ժողովրդավար համակարգերում բոլոր ընտրություններն անցնում են մեծ ու փոքր չարաշահումներով: Հայաստանը չի կարող միանգամից, մի երկու տասնամյակում ընտրական բարձր կուլտուրա ձեռք բերել: Բայց ես չեմ կարծում, թե իշխանությունը կգնա ընտրակաշառքի ճանապարհով: Ամբողջ պետական սեկտորը, բնականաբար, «այո» կքվեարկի, նրանց կմիանա նաև մարզերի հիմնական բնակչությունը, Հանրապետականի ահռելի բազմությունը, այդ դպրոցների ամբողջ մանկավարժությունը, մի խոսքով նրանք, ովքեր աշխատանք ունեն: Եվ մի կարծեք, թե միտինգներին գնացող մարդիկ հակված են միայն «ոչ»-ի: Շատերն ուղղակի, հետաքրքրությունից դրդված են գնում, էլ չասած, որ այնտեղ հավաքվածների գրեթե կեսը քաղաքացիական համազգեստ հագած անվտանգության աշխատակից է:
-Ձեզ ավելի համոզիչ է թվում «այո՞»-ի, թե՞ «ոչ»-ի քարոզարշավը: Ո՞ր կողմին կհաջողվի ստանալ Ձեր քվեն:
-Այ ցավդ տանեմ, առավոտը բացվում է, ընկնում ենք ստեղ-ընդեղ, որ էրեխեքին կարանք մի կտոր հաց հասցնենք, ծնողներին կարանք դեղ առնենք: Էսի վիճակ ա՞: Էս վիճակը եթե չփոխվի, էս երկրում մնալու են մենակ էդ «այո, ոչ»-երը ու Հայաստանը կիսեն իրար մեջ: Էն Զարուհին էն օրն ասում ա` տուգանքները մի մուծեք: Բա դրան մեկը չի ասո՞ւմ, որ վաղը եթե դա մի քանի անգամ մեծացավ ու հարկադիրը եկավ մեր տան վերջին «կռավաթը» մեր տակից տարավ, ես գնալու եմ իրա ծոցը քնե՞մ: Այ էդքան անուղեղ ա էս մեր ընդդիմությունը: Էս իշխանությունն էլ տեսնում ա, որ սրանք սենց անուղեղ են, խրած գնում ա: Ես ոչ էլ գնալու են էդ ընտրություններին, ոչ մեկից էլ մի գրամ հույս չունեմ :Հեսա, էս եղունգս ա իմ հույսը, որ գլուխս սրանով քորեմ:
-Երիտասարդությունն ի՞նչ է մտածում այս «այո-ոչ»-ի մասին, ընկերներով խոսո՞ւմ եք այս հարցի շուրջ, հիմնականում «այո՞»-ն, թե՞ « ոչ»-ն է գերիշխում Ձեր շրջապատում:
-Կարելի է ասել` 50/50 ա:
-Օրինակ, ավելի շատ ի՞նչ փաստարկներ են բերվում «այո»-ի կամ «ոչ»-ի օգտին:
-Դե «ոչ»-ը մի բան ա ասում: Ասում ա էսի վերարտադրության համար ա արվում ու պետք ա սրա դեմն առնել: «Այո»-ն լիքը խոստումներ ա տալիս, որ կարա դաժե ռակի վերջին ստադիա բուժի: Էսի սաղ քաղաքականություն ա: Քաղաքականությունը մարդանց սիրտը շահելով իշխանության գալու ձև ա ընդամենը: Եթե դու դրա մեջ չկաս, դրան շատ վստահել պետք չի: Բայց չզարմանաք, որ էսքանից հետո ես ասեմ, որ «այո» եմ քվեարկելու: Գիտեք` խի: «Ոչ»-ը ոչ մի բան չի փոխում, ոնց կա, էդպես էլ մնում է: Դրա համար թեկուզ չհավատալով էլ պետք ա «այո» ասես, որ գոնե էդ անշարժության մեջ մի բան գոնե շարժվի: Անշարժությունն ամենավտանգավորն ա, դա մահն ա: Իսկ երբ գոնե մի ուղղությամբ գնում ես, թեկուզ սխալ ուղղությամբ, նշանակում ա, որ դեռ մեռած չես: Էս ա:
-Ներեցեք, կարդացե՞լ եք, ծանո՞թ եք սահմանադրական փոփոխություններին:
-Հա, էնքան զահլա տարան, ասի` մի հատ վերցնեմ կարդամ:
-Եվ ինչ եզրակացությո՞ւն:
-Դե ցանկացած օրենք էլ արդար է, դու անարդար օրենք տեսած կա՞ս: Ընտիր բաներ ա գրված, շատ ընտիր, որ դրա տասը տոկոսն էլ կատարեն` Հայաստանը դրախտ կդառնա: Բայց կկատարե՞ն: Այ սա է հարցը: Բայց մի ուրիշ բան էլ կա, երբ օրենքը գրվում է, բայց չի կատարվում, ուրեմն այդ օրենքը սարքովի ա, կյանքից չի եկած: Հիմա շատ էլ մեր հին Սահմանադրությունը լավն ա, բայց նա կարգին չաշխատեց, չէ՞, մեր կյանքը չլավացրեց, չէ՞այն օրենքն է լավը, որի կատարումը բխում է շատերի շահից: Հիմա հո չենք կարող տանել մեր էս հին սահմանադրությունը դնել մատենադարանում և հիանալ այդ ձեռագրով: Բա էդ ձեռագիրը պիտի աշխատեր ի բարօրություն երկրի ու ժողովրդի չէ՞հիմա ընդդիմությունն էլ ա հասկանում, որ դա փոխելու անհրաժեշտությունը կար, բայց ոչ ա ասում, որ իրա գլխին շատ մարդ հավաքի ու վաղը էդ ձայներով պառլամենտ մտնի: Ո՞վ չի հասկանում էս խաղը: Բա էն դեմերի ձայները պիտի փողոցից հավաքի, չէ՞: Հեսա երկու տարի հետո ընտրության ա գնալու: Մարդիկ պիտի սա հասկանան, որ ընդամենը մսացու են սրանց համար, որի կշռով է պայմանավորված նրանց ձայները խորհրդարանում:
-Ոչ, դու սրան մի լսի, քույրիկ ջան: Սրանք ընդդիմությանը սևացնում են, որ իշխանության քարոզ կարդան մեր գլխին: Ինչի՞ ես «այո» ասելու` էս վիճակի՞ն, որ իսկի տրանսպորտ նստելու փող չունի երկրի կեսը:
-Էլի չեք ունենա, եթե լեվոնականների խելքին ընկնեք, կամ էլ էն տուրիստ Րաֆֆիի, որ Ամերիկայից քաղաքական հյուրախաղերի ա ստեղ գալիս և տարվա կեսը օվկիանոսի այն ափին իրա քեֆին ման գալիս: Քանի անգամ ժողովուրդը կանգնեց, դե թող մի բան անեին: Լևո՞նն ա անողը, թե իրա մանկլավիկ Զուրաբյան Լևոնչիկը կամ Մանուկյան Արամչիկը, ո՞ր մեկը: Ամոթ էլ ա դրանց ընդդիմություն ասելը: Ժողովուրդն էլ իրանց համար խաղալիք ա` գյադեք էսկողմ անցեք, գյադեք էնկողմ անցեք: Բա դրա վե՞րջը: Մարդկանց ամբողջ հույսն ու հավատը կերան: Դրանք որ հարթակ են բարձրանում, պիտի ժողովուրդը դրանցից հաշիվ պահանջի: Ասի` էսօր եկել եմ, ինչ ես անում, ինչն է փոխվում և վաղը ինչ է լինելու` ասա քո գործողությունների ծրագիրը: Ոչ թե ժամերով ականջ դնի, թե նա ոնց ա կնկա պես բամբասանք անում իշխանությունից ու հայհոյում բոլորին: Դենը գնացեք, իշխանափոխություն են անում. քանի անգամ մարդկանց տարան կրակի բերան ու իրենք փախան, քանի անգամ տղամարդու երդում տվին, թե հրապարակից չենք գնալու ու ծլկեցին մտան իրանց ծակուռները: Դուք էլ գիտեք, ձեր համար են հա պայքարում: Քաղաքական դեր ա, կատարում են էլի: Փող են շինում տղերքը, փող: Էստեղ հիմար չկա, ամեն բան էլ հասկանում ենք:
-Եթե գաղտնիք չէ, Դուք ի՞նչ կարծիքի եք, այս սահմանադրական փոփոխություններն ի՞նչ կտան Հայաստանին, «այո», թե՞ «ոչ» քվեարկել:
-Չէ, ես դեմ եմ: Մենք պատերազմող երկիր ենք, ռիսկային է մարտի մեջ ձիերը փոխել: Գերագույն հրամանատարի դիրքը չի կարելի թուլացնել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Սա է գլխավորը, մնացած բաները ես իսկի չեմ էլ քննարկում:
-Չէ, էստեղ մի նրբություն կա: Նախորդ երկու իշխանություններն ուզում են հետ գալ և կրկին տիրանալ իշխանությանը: Մեկը ծեր թոշակառու ա, մյուսը` երիտասարդ թոշակառու: Երկուսն էլ լավ փող ունեն ու լիքը այլ ռեսուրսներ: Ու չի բացառվում, որ սրանք էդ սաղ ռեսուրսները կենտրոնացնեն և միասին հետ գան: Էս փոփոխությունները դրանց երկու ձեռքն էլ կապում ա: Թե չէ, էս շրջապտույտից Հայաստանը գլուխն ազատել չի կարող: Բայց մի մոռացեք, թե ժողովուրդն ինչ խորը շունչ քաշեց, որ դրանք վերջապես հեռացան իշխանությունից: Հիմա եթե մեր ժողովուրդը խելոք լինի `էս փոփոխություններին պիտի «այո» ասի, որ նոր քաղաքական ուժեր գան հրապարակ, էս կախարդական շղթայից դուրս գա երկիրը: Խի մենք էդ 88-ի սեքընդհենդի գերի՞ն ենք: Հերիք եղավ արդեն: Տեսել ենք ու մինչև կոկորդներս կուշտ ենք դրանցից: Ինչու էս երկրում կարող ուժե՞ր չկան: Նրանք փակել են նոր քաղաքական դեմքերի ճանապարհը, բռնել են Հայաստանի կոկորդից ու բաց չեն թողնում: Ափսոս, որ մեր ժողովուրդն էս նրբությունների մեջ չի ուզում խորանալ: «Ոչ»-ը հինն ա, հին սելին լծվելը, սպառված քաղաքական գործիչներին գերի լինելը: Հենց ընդդիմադիրները պիտի «այո» ասեն, եթե, իհարկե, ուզում են, որ մեր երկրում մի բան փոխվի դեպի լավը:
-Հանրաքվեին օրեր մնացին, ի՞նչ եք մտածում, գնալո՞ւ եք քվեարկության:
-Ոչ, չեմ գնալու:
-Ինչո՞ւ:
-Ոնց ուզեն, այդպես էլ կանեն, իմ գնալն ի՞նչ իմաստ ունի, իզուր ժամանակ եմ կորցնելու: Ես հանրաքվեին չեմ «ոչ» ասում: Ես «ոչ» եմ ասում այս վիճակին, տիրող կարգերին, ամեն ինչին: Գնա, այդպես էլ հաղորդի: Ասա, Արուսը ձեզ «ոչ» ա ասում, ձեզ ջնջում ա, ռադ եղեք բոլորդ կորեք, բոլորդ: Ես իջա ստեղ, կհաղորդես, չմոռանաս:
-Այ, տեսնում ես, ժողովուրդը ինչքան ա հիասթափված: Պիտի էս ժողովրդի հավատը վերականգնել: Էլ ոչ մեկի չեն հավատում այս մարդիկ, ոչ մեկի:
-Այ մարդ, դե ամբողջ աշխարհն էլ այսօր խառնված ա: Էդ նույն Եվրոպայի երկրներն են այսօր անպաշտպան տեռորից, անարդարություններից, սոցիալական ծանր վիճակից: Փոքր երկիր ենք, ոտնատակ կընկնեք, եթե այսպես շարունակենք: Հիմա էլ էս սահմանադրության պատճառով ա ժողովուրդը երկու կեսի բաժանվել: Ամերիկաները քնած չեն, մի քանի անհայրենիք փողամոլի մի երկու կոպեկ են տալիս ու գցում հրապարակները, թե էս ժողովրդին խառնի իրար, հեղափոխություն են հրահրում, որ երկիրը ոտուգլուխ անեն: Միամիտ ժողովուրդն էլ չի հասկանում էս բաները, գիտի թե հրապարակում խոսողը իրա դարդերն ա լացում: Էս բաները իսկի մեծ երկրները չկարողացան մարսել: Հիմա էլ ըստեղ են ուզում էս չուման տարածե՞լ: Կեսին իրենց դռները միտումնավոր բացեցին` էդպես տարան, էս կեսին էլ հրահրում են, որ իրար դեմ դուրս գան, պետությունն արանքում կործանեն: Ինձ մի օր կանչեք ստուդիա, հերթով բոլորի անունները տամ, որ ամերիկյան փողերով էստեղ անկայունություն են հրահրում: Հերիք եղավ, բոլ եղավ: Միամիտ ժողովրդին էլ իրենց հետևն են գցում, միտումնավոր ոստիկանների հետ առճակատում սարքում, որ տանեն իրենց տերերին ցույց տան ու փողեր պոկեն դրա դիմաց: Էս նոր սահմանադրությանը այո, այո, այո, իսկ էդ ամերիկյան շպիոններին` ոչ, ոչ, ոչ:
Tert.am
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում