Ամերիկացի պոռնոդերասանուհին իր գործընկերոջը մեղադրել է իրեն բռնաբարելու համար
Ամերիկացի պոռնոդերասանուհի Սթոյան իր գործընկեր Ջեյմս Դինին մեղադրել է բռնաբարության համար:
«Լենտա»-ի փոխանցմամբ` դերասանուհին սոցցանցերում ձայնագրություններ է հրապարակել, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ գործընկերը «կանգ չի առել» մի քանի անգամ խնդրելուց հետո:
Դերասանուհին ընդգծել է, որ այդ ընթացքում ինքը կրկնել է «ոչ» և «ստոպ» բառերը: Դրանից հետո ինտերնետում հայտնվել է #SolidarityWithStoya հեշթեգը` ի սատարում տուժած դերասանուհու: Ի դեպ, գործընկերը եղել է նաև պոռնոդերասանուհու նախկին կյանքի ընկերը:









