Երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ և սկսում են նստացույց
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈԻ Մ Է
Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքը:
Հիշեցնենք, որ Նոր Հայաստան ազգային փրկության ճակատը կոչ էր անում չսպասել Սահմանադրության հանրաքվեին և հանրահավաքից հետո նպատակ չունեն վերադառնալ տուն, մինչև չհասնեն գործող իշխանությունների հրաժարականին։ Փրկության ճակատի մաս են կազմում Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, «Ժառանգությունը» և այլն:
23.42
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հավաքվածներին տեղեկացրեց, որ այս պահից սկսած հայտարարում են շուրջօրյա նստացույցի մեկնարկը։
23.33
Այսօր մինչև անգամ զիջեցինք ոստիկանությանը, բայց շատ չենք համբերելու. Գևորգ Սաֆարյան
Այստեղ հարյուրավոր մարդիկ են, չնայած անձրևին, մենք եկել ու մնալու ենք, ցանկացած դեպքում մնալու ենք, մինչև այս դավադիր ռեժիմին դուրս չշպրտենք այստեղից. Ազատության հրապարակում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը:
«Սա մեր երկիրն է, և մենք այն կառուցելու ենք, կառուցելու ենք քրտնքով և Աստված չանի, նաև կառուցելու ենք արյամբ: Մենք դա չենք ուզում, մենք անընդհատ կոչ ենք անում լինել խաղաղ, բռնություն չկատարել, և այսօր մինչև անգամ զիջեցինք ոստիկանությանը: Բայց շատ չենք համբերելու»,-ասաց նա։
Գևորգ Սաֆարյանը հավելեց, որ եթե ոստիկանները հրաման ստանան քաշքշել քաղաքացիներին, նույնիսկ կրակել, իրենք նույնպես այդ նույն քայլերին կդիմեն: «Մենք ազատագրական պայքարի ենք դուրս եկել և ազատագրելու ենք, ոնց էլ լինի»,- ասաց նա:
23.18
Իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ուղն ու ծուծով ապօրինի է. Րաֆֆի Հովհաննիսյան
Իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ուղն ու ծուծով ապօրինի է, որը ճանապարհ է փակել և իր պաշտպանության տակ է վերցրել կուսակցական շենք. Երթից հետո Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հենց այդ կուսակցապետություն է, որ պետք է անկում ապրի, մեր համաքաղաքացիների տևական աշխատանքով»,- ասաց նա և հարցրեց հավաքվածներին, թե պատրա՞ստ են մնալու և բերելու նոր Հայաստան: Հատուկենտ հնչեցին «այո» պատասխաններ:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ոստիկանության հայտարարությանը, որտեղ նշվում թե ինքը և Ժիրայր Սեֆիլյանը սադրանքների են գնում: Նա այդ հայտարարությունն ապատեղեկատվություն որակեց և հայտարարեց, թե իրենք այստեղ բոլորս անսթափ ենք, և սադրանքը ուրիշ տեղից է գալիս։
23.16
Երթի մասնակցիները մի քանի ժամ Երևանի փողոցներով շրջելուց հետո վերադարձան Ազատության հրապարակ: Այնտեղ նրանց ողջունեցին ծափերով և սուլոցներով։
22.42
Քիչ առաջ ոստիկանները թույլ տվեցին վարել կազմակերպիչներին պատկանող ավտոմեքենան, որտեղ պահվում էին բարձրախոսները: Երթից հետ մնացած մասը ծափերով մեքենան ճանապարհեց և իրենք էլ գնացին միանալու երթի հիմնական խմբին:
22.37
Երթի մասնակիցները բաժանվել են երկու մասի, մի մասը մնացել է կազմակերպիչներին պատկանող մեքենայի մոտ, որտեղից ոստիկանները թույլ չեն տալիս բարձրախոսներ վերցնել, իսկ մյուս մասը, առաջնորդների հետ միասին շարժվում են առաջ, քայլելով Երևանի փողոցներով։
22.29
«Տղերք, ոստիկանության պատը առաջ ենք տալիս». հայտարարությունից հետո ցուցարարները անցան ուժի՝ ոստիկաններին առաջ հրելով, որից հետո կրկին սկսվեց քաշքշուկը:
22.26
Ոստիկանների ու ցուցարարների միջև կրկին քաշքշուկ է սկսվել: Բարձրախոսով կրկնում են, որ հոդորում են ոստիականությանը պահպանել օրենքները:
Ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկն սկսեց այն բանից հետո, երբ որոշում կայացվեց երթը Հանրապետություն փողոցում նստացույցով շարունակել:
22.09
Ժիրայր Սեֆիլյանը բարձրացել է ավտոմեքենայի վրա, որում կան բարձրախոսներ և պահանջում է, որպեսզի ոստիկանները հեռանան և իրենց թույլ տան շարունակել երթը տվյալ ավտոմեքենայի ուղեկցությամբ։
22.00
Երթի կազմակերպիչները որոշել են վերադառնալ և քայլել նույն երթուղով
Երթի կազմակերպիչները որոշել են վերադառնալ և քայլել նույն երթուղով, այսինքն՝ ևս մեկ անգամ փորձել անցնել Հանրապետական կուսակցության գրասենյակի կողքով:
Ոստիկանները փակել են երթի մասնակիցների ճանապարհը և թույլ չեն տալիս հետ վերադառնալ: Կազմակերպիչները պնդում են, որ ոստիկանությունն իր լիազորություններից դուրս է գործում: Նրանք սուլում են:
21.28
Երթի կազմակերպիչները երթը շարունակեցին Հանրապետության փողոցով՝ շրջանցելով Մելիք-Ադամյան փողոցը
«Խնդրում եմ զերծ մնալ նման գործողություններից և շարունակել ձեր երթը, ոստիկանությունն էլ ձեզ հետ կքայլի և կապահովի քաղաքացիների անվտանգությունը»,– դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին՝ ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց, թե արդյո՞ք ծաղիկ դնելն արգելվում է: Վալերի Օսիպյանը նշեց, որ եթե ծաղիկ են ուզում փոխանցել, կարող են մեկ այլ օր գալ:
Երթի կազմակերպիչները որոշեցին երթը շարունակել Հանրապետության փողոցով, որը քիչ է հեռու Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից:
21.16
Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին մոտենալ և ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ
Մելիք –Ադամյան փողոցի սկզբնամասում երթը կանգ է առել, քանի որ ոստիկանությունը չի թույլատրում Հանրապետական կուսակցության գրասենյակին մոտենան երթի մասնակիցները: Իսկ մոտենալու որոշում կայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ցանկացավ ծաղկեփնջով մոտենալ գրասենյակին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, թե Սեֆիլյանը ուզում է լարումը շարունակվի: Ժիրայր Սեֆիլյանը հարցրեց, թե ի՞նչ է, իրավունք չունե՞ն այդտեղով քայլել: Օսիպյանը ասաց, որ ոչ: Պայմանավորվեցին առանձնանալ և լուծում գտնել:
Բայց հայտարարեցին, որ ծաղկեփունջը սիմվոլիկ պետք է հասցվի տեղ:
21.05
Երթի մասնակիցները գնացել են Մելիք-Ադամյան փողոց՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի դիմաց, որտեղ ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս առաջանալ։ Ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունենում։
20.37
Թույլ չենք տալու իշխանություններին իրականացնել այս դավադիր ծրագիրը. Ժիրայր Սեֆիլյան
Ընդդիմության «ոչ»-ի միացյալ շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, որ ժողովուրդն այս օրվան սպասում էր շատ երկար ժամանակ:
«Ամենաառաջինը ես էի սպասում, քիչ առաջ կուլիսների ետևում իմ ընդդիմադիր գործընկերներին հորդորեցի, որ օր առաջ, ժամ առաջ մեր ռեսուրսներն իրացնենք: Ես կարծում եմ, որ մենք ավելանալու ենք և ես կարծում եմ, որ ոչ միայն այս հրապարակում, մենք որտեղ ուզենք հրապարակներ ենք սարքելու»,– հայտարարեց նա։
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ թույլ չեն տալու իշխանություններին իրականացնելու այս «դավադիր ծրագիրը»՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Նրա այս հայտարարությունը ընդունվեց «այո»-ներով։
Ընդդիմության միացյալ շտաբի պետը Ազատության հրապարակի անունից ասաց, թե պատրաստ են սոված մնալու: «Մեզ սնունդ պետք չէ, մեզ փող պետք չէ, մենք իրարով ենք սնվում»,- ասաց նա ու ավելացրեց .«Այսօր «մարտի 1»-ը, չէ, այսօր դեկտեմբերի 1 է, որը պետք է դառնա դեկտեմբերի 2»:
20.27
Իշխանություններն օրենքից դուրս են, գնում են ապօրինությունների. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը այսօր Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում դիմեց իշխանություններին` հայտարարելով` «իշխանություններ, դուք արդեն օրենքից դուրս եք»:
«Մի հանրահավաքի համար գնացիք ապօրինության, դուք մի քանի օրենք խախտեցիք: Դուք խախտեցիք նաև մասնավոր սեփականության լիցենզիաների մասին օրենքները»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը` հիշեցնելով, թե տնտեսվարող սուբյեկտներին` անհատ վարորդներին ու կազմակերպություններին թույլ չտվեցին իրականացնել իրենց գործողությունները:
Արմեն Մարտիրոսյանը շարունակեց.«Դուք օրենքից դուրս եք, որովհետև հանձնաժողովի ընդդիմադիր անդամների վրա աշխատում եք` ահաբեկումից սկսած, կաշառքով վերջացրած: Դուք օրենքից դուրս եք, որովհետև չեք ընտրվել։ Դուք մեր քաղաքացիների 500-600 հազար մարդու ձայն եք գողացել»:
Նա հայտարարեց, որ Ոստիկանության և ԱԱԾ աշխատողները ևս իրենց հետ են, որովհետև մի ընտանիքից չեն, բայց մի «հալի ենք»:
Արմեն Մարտիրոսյանը խնդրեց և պահանջեց հանրահավաքի մասնակիցներից զգոն լինել, որևէ մեկին մատով չկպնել և որևէ մեկին թույլ չտալ: «Ով կկպնի ոստիկանին, նա սադրիչ է, նա «Նոր Հայաստանի » հաղթանակը չի ցանկանում»,–ասաց նա:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը հիշեց, որ ոստիկանները «մեր եղբայրներն են» ու, որ դա մտնում է ՀՀ իշխանությունների ծրագրերի մեջ:
Դիմելով ուժային կառույցների ներկայացուցիչներին` Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ այս պայքարը նաև իրենց համար է ու կոչ արեց աշխատել չկատարել ապօրինի հրաման:
20.20
Մենք կտրականապես մերժում ենք սահմանադրական «չարեփոխումները». Հմայակ Հովհաննիսյան
«Նոր Հայաստանին» միացած Հայաստանի քաղաքագետների միության անդամ Հմայակ Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում օգտագործեց «ոչ»-ի հիմնական կարգախոսներից մեկը՝ «ոչ՝ Նոր Սահմանադրությանը, ոչ՝ հանցավոր ռեժիմին»։
ՀՔԱ նախագահը շնորհակալություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին՝ այս ցուրտ օրով Ազատության հրապարակում հավաքվելու և վճռականության համար։
Հմայակ Հովհաննիսյանը հիշեց Բաղրամյան պողոտայի ամառային օրերը, երբ իր գնահատմամբ` «ՀՀ պայծառ երիտասարդությունը 15 օր շարունակ դիմադրում էր վարչախմբին` առաջ քաշելով «Մենք ենք տերը մեր երկրի» պահանջը»։
Ըստ նրա՝ դրան իշխանությունը պատասխանեց՝ առաջ տանելով «սահմանադրական չարեփոխումները»:
20.05
Ոստիկանությունն ազատ է արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի բերման ենթարկված անդամներին
Ոստիկանությունն ազատ է արձակել Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանը և Սմբատ Բարսեղյանը Ազատության հրապարակից բերման էին ենթարկվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով:
Ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել մինչև «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մեկնարկը:
19.55
Ասելու բան չկա, մնում է միայն գործել. Պարույր Հայրիկյան
Այլևս ասելու բան չկա, մնում է միայն գործել. Երևանի Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքին ընթացող իր ելույթն այսպես սկսեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ այն հարցը, որի պատճառով ԱԻՄ-ը մի փոքր հետ քաշված ու դիտորդի կարգավիճակով էր հետևում, ամբողջությամբ սպառված է:
«Մեզ հրամցվում է մեծ սուտ. ես կարճ կխոսեմ, բայց պարտավոր եմ խոսել։ Առաջին օրվանից մեզ ասացին՝ մենք սահմանադրական փոփոխություններ ենք առաջարկում, դրա փոխարեն բերեցին նոր Սահմանադրություն: Ինչո՞ւ, որովհետև նոր Սահմանադրությունը տասնամյակների ընթացքում է մշակվում»,-հայտարարեց նա։
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ իշխանությունների փաստարկը, թե փոփոխությունները վաղուց էին մշակվում, նույնպես բացարձակ սուտ է, որովհետև որոշումը, ըստ նրա, ընդունված է 2013-ի սեպտեմբերի 4-ին, երբ դրանից մեկ օր առաջ ՀՀ Նախագահը փոխեց ՀՀ քաղաքակրթական կողմնորոշումը:
Այս պայմաններում, ըստ ԱԻՄ նախագահի, նշանակում է՝ «թագավորներով ընթացող ժողովներին ներկայանալ առանց թագավորի»: Այսինքն, ըստ նրա, Հայաստանն ուզում են դարձնել «անթագավոր երկիր»:
19.49
Հայաստանի ժողովուրդը պատրաստ է և վճռական է իր «ոչ»-ն ասել.Վլադիմիր Կարապետյան
«Հայ ազգային կոնգրեսը» դեկտեմբերի 3-ին մեր հանրահավաքով ուժեղացնելու է «Նոր Հայաստանի» այս շարժումը: Այս մասին հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
«Հայաստանի ժողովուրդը պատրաստ է և վճռական է ` իր «ոչ»-ն ասել այս ռեժիմին` թե՛ հանրահավաքի միջոցով, թե՛ քվեարկության»,- հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:
Նախքան նրան ելույթի հնարավորություն տալը, հանրահավաքը համակարգող Գարեգին Չուգասզյանը նկատեց, որ իշխանությունները դիմում են ամեն միջոցի, այդ թվում, որ ընդդիմությունը պառակտված է:
Վլադիմիր Կարապետյանը ևս կրկնեց. «Քարոզարշավի սկզբից ի վեր իշխանությունները տարածում են մի թեզ, իբր՝ «ոչ»-ի շարժումը պառակտված է, որ կան մի քանի «ոչ»-ի ուղղություններ, որ «ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել է և հիմա ողջ հայ ժողովուրդն է «ոչ» ասելու այս իշխանություններին»,- իրավիճակն այսպես գնահատեց Վլադիմիր Կարապետյանը:
Նա անդրադարձավ հանրաքվեի օրինականության խնդրին` հիշեցնելով, որ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն բազմիցս ահազանգել են այն խախտումների մասին, որոնք ուղեկցել են քարոզարշավին: Ըստ նրա՝ վերջին շրջանում ավելացել են ճնշումները ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների հանձնաժողովներում՝ անդամների և վստահված անձանց նկատմամբ:
«Հանրապետականից որևէ բան չպետք է ակնկալել, բոլորը գիտեն` նրանք ինչպես են իրենց պահում, բայց նրանց նորաթուխ գործընկերները` «Դաշնակցությունը» և «Բարգավաճ Հայաստանը», ինչո՞ւ չեն արձագանքում: Ինչո՞ւ չեք խոսում, քննադատում»,- իր գործընկերներին դիմեց Վլադիմիր Կարապետյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ժամանող միջազգային դիտորդներին` Վլադիմիր Կարապետյանը հեգնանքով նկատեց` բոլորս գիտենք, որ նրանք Հայաստան են գալիս հարյուրներով:
19.30
Մենք լինելու ենք խաղաղ, բայց գործելու ենք ազատ. Անդրիաս Ղուկասյան
Սահմանադրական փոփոխությունների դեմ Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի, երթի կազմակերպիչներն ու մասնակիցները լինելու են խաղաղ, բայց գործելու են ազատ, անելու են այն, ինչի իրավունքը տրված է ոչ միայն Սահմանադրությամբ, այլև ի ծնե:
Այն է` լինել ազատ և ունենալ արժանապատվություն:
Այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը` ավելացնելով, որ դեկտեմբերի 1-ի հավաքի և երթի գլխավոր նպատակն է` սկիզբ դնել Հայաստանում քրեական ռեժիմին դիմադրելու գործողություններին: «Մեր պայքարն օրինական է և մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքները, և ոչ մի զիջում չի լինի»,– ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նաև նշեց, որ Ոստիկանությունը զգուշացրել է, որ իրենց տրված է հրաման` լինել խիստ:
Նա նաև զգուշացրեց, որ եթե որևէ մեկին ձերբակալեն, խնդիր կունենան, որովհետև ներկաներից շատերը վստահված անձինք են, որոնց մասին հետո ասելու են, որ հանրաքվեից առաջ ձերբակալել են ընդդիմության վստահված անձանց: «Ոտքի Հայաստան»,- իր ելույթն այս կոչով ավարտեց Անդրիաս Ղուկասյանը:
19.08
Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է, և ՀՀԿ–ն ապրում է իր վերջին օրերը. Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանի ճակատագիրն ու ապագան այսօր մեր միջոցով, մեզ հետևողների, բռնի ուժով այս հանրահավաքից հետ պահված քաղաքացիներինն է, որոնք մի քանի ժամից միանալու են մեզ, և դառնալու միացյալ հրապարակ, որում լինելու է հնից նորը: Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է, և Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը` վկայակոչելով տարբեր պաշտոնյաների ու ժողովրդին չներկայացնող «տղերքի» իր՝ գնահատմամբ ջղաձգումները: Այս հայտարարությունը ընդունվեց բուռն ծափերով:
«Պատերազմ են հայտարարել սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ, և մենք թույլ չենք տալու, որ իրենք իրենց այս կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը: Կորչի Հանրապետական կուսակցապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,–հայտարարեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ հավատամքը, հույսը, սերը և հայրենիքը մեկն է և ամբողջական, իր անունը հավերժ է, պայքարը՝ հաղթանակ՝ Հայաստան. «Այսօր ճամփա ենք ընկնում, որը բերելու է ազատ, անկախ Հայաստան և որը կարող է լինել զոհողության ճանապարհ»։ Սակայն, ըստ նրա, դա կլինի «հաղթանակի, հարության և Հայաստանի Հանրապետության ճանապարհ»` առանց արյան»:
«Ոստիկաններ, ոստիկանապետեր և ուրիշներ, արյան աղբյուրները ուրիշ տեղ փնտրեք և սանձեք, որովհետև դուք եք պատասխանատվություն կրելու հայ մարդու թեկուզ մեկ կաթիլ արյան համար: Էս ի՞նչ վախ է, վախկոտություն, կեղծիքի, ստի մեջ թաթախված իշխանիկներ»,-դիմելով իշխանության տարբեր թևերին՝ հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիմելով ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հիշեցրեց, որ իրենց պարտքն է ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը, ուրիշ ոչինչ, նաև, որ չկատարեն «անիրավ հրաման»:
18.46
Փորձ է արվում վիրահատության ենթարկել Հայաստանի առանց այդ էլ ծանր իրավիճակում գտնվող կառավարման համակարգը .Գ. Չուգասզյան
ՀՀ գործող իշխանությունները Հայաստանում նախաձեռնել են սահմանադրական հեղաշրջում, այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:
«Փորձ է արվում վիրահատության ենթարկել Հայաստանի առանց այդ էլ ծանր իրավիճակում գտնվող կառավարման համակարգը: Մենք, լինելով մտահոգ ներկա վիճակով, ձեզ հրավիրել ենք և այսօր կլսենք այն մոտեցումները, որոնք մշակել է «Նոր Հայաստանը»»,– ասաց նա:
Մինչև դրանք ներկայացնելը, Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ ՀՀ-ում արվում են փորձեր` ահաբեկելու, սարսափի մթնոլորտ ստեղծելու` թե՛ արտաքին և թե՛ ներքին վտանգի առումով։ Բայց դրանք դատապարտված են, քանի որ, ըստ Չուգասզյանի, այս ժողովրդին այլևս ահաբեկել հնարավոր չէ:
19.23
Այստեղից գնալիս իմանանք, որ հայրենիքի համար արել ենք մի շատ կարևոր բան. Երվանդ Մանարյան
Պետք է այնպես անել, որ Ազատության հրապարակից տուն գնալիս չամաչենք և գնանք պատասխանատվության զգացումով: Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան»–ի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասան Երվանդ Մանարյանը։
«Տարիներն անցնում են և պատասխանատվության զգացումը գնալով ավելանում է, եթե ընտանիք զավակներ ունես, որոնց համար պատասխանատու ես»,- հայտարարեց Երվանդ Մանարյանը` հավելելով, որ այդ պատասխանատվության զգացումը նաև հանգուցյալների` անցավորների առաջ է:
«Հանդիպելու ենք (հանգուցյալների հետ – Tert.am) և պատասխան ես տալու նրանց, չամաչե՛նք, համարձակ ձևով կարողանանք զրուցել»,- կոչ արեց Երվանդ Մանարյանը:
18.38
Նոր Հայաստանի հանրահավաքի մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով
Հանրահավաքի պաշտոնական մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով: Րաֆֆի Հովհաննիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը, կողք կողքի կանգնած, ձեռքերը վեր պահած` ողջունեցին հրապարակում կանգնածներին: Հարթակի հետևի շարքում կանգնած են Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նախքան ելույթները հնչում է ռոք, ազգային–ազատագրական ու դասական երաժշտություն:
18.21
Ոստիկանները ստուգել են Ժիրայր Սեֆիլյանի ուսապարկը
Ոստիկանության աշխատողները ստուգել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի ուսապարկը։
Այս մասին հայտնում է Ազատության հրապարակում գտնվող Tert.am-ի թղթակիցը՝ տեղեկացնելով, որ նրա պայուսակի մեջ կասկածելի ոչինչ չեն գտել:
18.15
Հանրահավաքի մեկնարկից առաջ բերման ենթարկվեց Հիմնադիր խորհրդարանի անդամը
Երևանի Ազատության հրապարակում Հանրահավաքի մեկնարկից առաջ բերման ենթարկվեց Հիմնադիր խորհրդարանի անդամը։
Նշենք, որ «Նոր Հայաստանի» շտաբի պետի կոչով հրապարակ եկածներից շատերի ձեռքին «ոչ», «Պահանջում ենք ազատել Վոլոդյա Ավետիսյանին» գրությամբ պաստառներ են, վանկարկում են «Մահ ռեժիմին»:
Հանրահավաքի մեկնարկը դեռ չտված բերման ենթարկվեց Հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկը` Գևորգ Սաֆարյան: Այդ պահին հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջև: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խաղաղության կոչ արեց` խոստանալով նրան րոպեներ անց բաց թողնել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի