Պամելա Անդերսոնը զարդարել է Playboy-ի վերջին էրոտիկ շապիկը. նկարահանումները` տեսանյութով

23:38 • 03.12.15

Դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը նկարահանվել է Playboy տղամարդկանց հանդեսի վերջին էրոտիկ շապիկի համար, հայտնում է Meduza-ն:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի հանդեսը այլևս մերկ կանանց չի ներկայացնելու իր էջերում: 

 

Անդերսոնը պատմել է, որ Playboy-ի նոր` 2016-ի հունվար-փետրվար համարում իրեն նկարահանվել համոզել են իր իսկ որդիները այն բանից հետո, երբ նա զանգ է ստացել ամսագրի հիմնադիրից: Հյու Հեֆների ներկայացուցիչը Անդերսոնին ասել է, որ իրենց վերջին էրոտիկ համարում ցանկանում են տեսնել ոչ այլ ոքի, քան 48-ամյա մոդելին:

 

Իր կարիերայի ընթացքում 1898-ից ի վեր Պամելան Playboy-ի շապիկին հայտնվել է 13 անգամ: