Ամերիկացի մանկաբույժը «կախարդական» հնարք է ներկայացրել, որ կօգնի հանգստացնել լացող երեխային (տեսանյութ)

08:15 • 04.12.15

Բոլոր ծնողներին ծանոթ է լացող երեխային հանգստացնելու խնդիրը, և նրանք քաջատեղյակ են, թե որքան ջանք է պետք ներդնել դրա  համար:


Օրորելը, գրկելը, գրկած քայլելն ու երեխային ճոճելը կամ ծիծաղելի դեմք ընդունելը  երբեմն անզոր միջոցներ են թվում:


Այս պարագայում մայրիկներին ու հայրիկներին  օգնության է գալիս գիտականորեն փորձված մեթոդը, որը ներկայացրել է ամերիկացի մանկաբույժ Ռոբերտ Հեմիլթոնը:


Daily Mail-ի հաղորդմամբ` բժշկի առաջարկած  «կախարդական» մեթոդը, որն օգնում է  հանգստացնել  փոքրիկին,  նրան ճիշտ գրկելու և երեսնիվայր պահելու մեջ է: Հատուկ տեխնիկան բժիշկը ցուցադրում է 4 րոպեանոց տեսանյութով, որը YouTube-ում հայտնվելով 1.7 մլն դիտում է ունեցել 4 օրում: