Եվրոպայի ամենատարեց բնակչուհին տոնել է 116-ամյակը

00:54 • 05.12.15

Իտալուհի Էմմա Մորանոն, ով Եվրոպայի ամենատարեց բնակիչն է և կյանքի տևողությամբ երկրորդն աշխարհում,  նոյեմբերի 30-ին տոնել է իր 116-ամյակը:


Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` իտալական Պյեմոնտ շրջանում բնակվող Մորանոն մոլորակի վրա ապրող ընդամենը երկու կանանցից մեկն է, որոնք ծնվել են 19-րդ դարում:


New York Times-ին տված հարցազրույցում կինը իր երկարակեցությունը  մեկնաբանել է 1938-ին դաժան ամուսնուց բաժանվելով, ինչպես նաև կյանքի ընթացքում մեծ քանակությամբ ձվի օգտագործմամբ:


Աղբյուրն ընդգծում է, որ չնայած իր տարիքին` Մորանոն գեղեցիկ ձայն ունի և սիրում է կատարել Parlami d’amore Mariù երգը: