Էջմիածնի «Զվարթնոց» համալիրի տարածքում եղել է ոչ թե իրական ծեծկռտուք, այլ ֆիլմի նկարահանում. Հակոբ Հակոբյան

14:38 • 05.12.15

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) Tert.am-ի հետ զրույցում հերքեց, որ Էջմիածնի «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում երեկ իր մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչպես այդ մասին հայտնում են լրատվամիջոցները:


Նա նշեց, որ պարզապես իր նոր գեղարվեստական կինոնկարի տեսարաններից մեկն են նկարահանել, որի մեջ եղել են ծեծկռտուք, արնոտ տեսարաններ և այլն:

 

«Մարդիկ էդ համալիրի տարածքով անցել են, տեսել են, բայց ճիշտ չեն հասկացել: Դա նկարահանում էր: Գեղարվեստական նոր ֆիլմ է, իբր թե թուրքերը եկել են տեռոր անեն Հայաստանում, մնացածը չեմ բացի չակերտները»,- ասաց նա:


Հակոբ Հակոբյանը նշեց, որ ֆիլմը կովում է «Հայ ենք մենք»։