1 շաբաթում Լանա Դել Ռեյից 2 Jaguar են գողացել. (լուսանկարներ)
Հանրահայտ երգչուհի Լանա Դել Ռեյից մեկ շաբաթում 2 Jaguar մակնիշի ավտոմեքենա են գողացել, հայտնում է TMZ տաբլոիդը:
Տաբլոիդի աղբյուրը հայտնել է, որ նոյեմբերի վերջին Իսես Ֆլոյդ անունով կինը մուտք է գործել երգչուհու Լոս Անջելեսի տուն ու այնտեղից առևանգել 2013-ի Jaguar XK: 2 օր անց ոստիկանությունն առգրավել է մեքենան: Սակայն նույն տիկինը «վերադարձել է» ու այս անգամ առևանգել Դել Ռեյի 2015-ի Jaguar F-Type-ը:
Այս մեքենան ևս առգրավվել է, կնոջը մեղադրանքներ են ներկայացվել:













