ԱՄՆ-ում համալսարանի ուսանողներին պիցցայի գծով գիտական աստիճան են առաջարկել

00:46 • 10.12.15

Ամերիկյան Pizza Hut  պիցերիաների ցանցը և Մանչեսթերի Քաղաքային համալսարանը  ուսանողներին առաջարկել են պիցցայի գծով գիտական աստիճան ստանալ:


Ինչպես գրում է lenta.ru-ն` 1500 ուսանող 5 տարում  կուսումնասիրի  պիցցայի պատրաստման ու բաղադրիչների արտադրության բոլոր փուլերը:


Ուսանողները կսովորեն ամեն ինչ պիցցայի մասին և կկարողանան հետագայում  կարիերա ստեղծել ոլորտում: Ռեստորանների ցանցի ներկայացուցչի խոսքով` ուսանողները 5-7 ֆունտ ստերլինգ աշխատավարձ կստանան: