Բավարիան նոր ռեկորդ է սահմանել

16:00 • 13.12.15

 Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բավարիան» 2:0 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»:

 

Այս հաղթանակից հետո «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև միավորների տարբերությունը հասավ 8-ի: Այսպիսով, մյունխենյան թիմը 1-ին տեղով կեզրափակի ձմեռային շրջանը:

 

«Բավարիան» դարձավ միակ թիմը, որը Բունդեսլիգայում 5-րդ տարին անընդմեջ 1-ին հատվածն ավարտում է 1-ին հորիզոնականով:

 

Հիշեցնենք, որ միայն 2011/12 թվականների մրցաշրջանում է միայն առաջատարությունը վերջնարդյունքում զիջել «Բորուսիային». մյուս 3 դեպքերում «Բավարիան» չեմպիոն է դարձել:
 

Բավարիան նոր ռեկորդ է սահմանել