Դերասանուհի Եվա Լոնգորիան հայտարարել է նշանադրության մասին
Ամերիկացի դերասանուհի և մոդել Եվա Լոնգորիան, ով առավել հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալից, Twitter-ի իր էջում հայտարարել է նշանադրության մասին:
Դերասանուհին նշանադրվել է գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի հետ, ում հետ հանդիպում էր ավելի քան 2 տարի:
Լոնգորիան մեկ անգամ արդեն ամուսնացած եղել է բասկետբոլիստ Տոնի Փարկերի հետ: Նրանց ամուսնությունը տևել է 4 տարի: Նրանք բաժանվել են 2011-ին:









