Իտալուհի պոռնոդերասանուհին ֆուտբոլային ակումբի տնօրեն է դարձել
Իտալուհի պոռնոդերասանուհի Սառա Տոմազին պայմանագիր է ստորագրել «Մարուվիում» սիրողական ֆուտբոլային ակումբի հետ: Lenta.ru-ի հաղորդմամբ` նա դարձել է թիմի տնօրեններից մեկը:
Տոմազիի խոսքով` ինքը վաղուց երազել է սպորտային գործունեություն ծավալելու մասին: Չի հաղորդվում, թե ինչ պարտականություններ է ստանձնելու դերասանուհին:
Երկրի ցածրագույն առաջնությունում` D սերիայում խաղացող թիմի նախագահ Ռոմեո Լավը վստահ է, որ նոր ղեկավարը օգտակար կլինի թիմի համար:









