Տիկնիկի արտաքինով բրազիլուհին պնդում է, որ ոչ մի վիրահատություն չի արել (տեսանյութ)
Բրազիլուհի Անդրեսա Դամիանին պատմել է իր «տիկնիկային» արտաքինի հանդեպ մարդկանց արձագանքի մասին:
Ինչպես ներկայացնում The Daily Mail-ը` 23-ամյա Անդրեսան պնդում է, որ որևէ պլաստիկ վիրահատության չի ենթարկվել: Մինչդեռ աղջկա իրանի չափսն ընդամենը 50 սմ է:
Անցորդները հաճախ վիրավորում են բրազիլուհի «բարբիին» և նախատում այն բանի համար, թե ինչ է ինքն «արել» իր մարմնի հետ: Իսկ աղջկա բացատրությունը լսելուց հետո նրան ստախոս են անվանում:
«Մարդիկ ինձ չեն հավատում, երբ պատմում եմ, որ ոչ մի վիրահատություն չեմ արել: Իմ բարակ իրանի պատճառով նրանք մտածում են, որ ես ինձ սովամահ եմ անում», - ասել է Անդրեսան:









