Gucci-ն աշխարհի տարբեր քաղաքներին նվիրված պայուսակներ կթողարկի

22:35 • 21.12.15

Իտալական Gucci  նորաձևության տունը պայուսակների  հատուկ հավաքածու է պատրաստում, որոնք կխորհրդանշեն աշխարհի ամենադինամիկ քաղաքները:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը` Dionysus խորագիրը կրող հավաքածուն կներառի  սահմանափակ թվով պայուսակներ` Փարիզի, Հռոմի, Տոկիոյի, Նյու Յորքի, Լոնդոնի, Շանհայի, Հոնկոնգի և Դուբային քաղաքային խորհրդանշաններով:

Բոլոր պայուսակները  կկարվեն դասական կտորից և կհամալրվեն մետաղական զարդանախշերով:

Յուրաքանչյուր քաղաքի պատվին ինքնատիպ զարդանախշ է ստեղծվել: Լոնդոնյան պայուսակը, օրինակ, կզարդարի վարդերով օձի կերպարանքը: Վաճառքը կսկսվի հունվար ամսից: