Հայ տնտեսագետը նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում

11:24 • 24.12.15

 

Հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը դեկտեմբերի 23-ին նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:
 

Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակված Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զարգացման բանկ»:
 

Կարլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի Կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում: