«Աստղային պատերազմները» նոր ռեկորդ է սահմանել. $ 1 մլրդ` 9 օրում
«Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ֆիլմը տոմսարկղերում վաճառքի արագության ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է Associated Press-ը` ֆիլմաշարի նոր մասը 1 մլրդ դոլար է հավաքել ԱՄՆ-ում էկրան բարձրանալուց հետո 9 օրվա ընթացքում:
Այս տվյալները հաստատում է Box Office Mojo պորտալը: Ընթացիկ տվյալների համաձայն` «Աստղային պատերազմների» 7-րդ մասը 1.090 մլրդ դոլար եկամուտ է գրանցել, այդ թվում` 544 մլն դոլարը ԱՄՆ-ում, 546 մլն դոլարը` այլ երկրներում:
Նույն պորտալի մոնիթորինգի տվյալներով` «Ուժի արթնացումը» արդեն 15-րդ տեղն է զբաղեցնում բոլոր ժամանակների ամենամեծ կոմերցիոն հաջողություն ունեցած ֆիլմերի շարքում:









