Մի եղեք անտարբեր. Հռոմի պապը ամանորյա ուղերձ է հղել

19:32 • 01.01.16

Հռոմի պապը ամանորյա ուղերձ է հղում, որում մարդկությանը կոչ է անում պայքարել սեփական անտարբերության դեմ, հայտնում է The Independnet-ը:
 

Վատիկանում 10.000 հավաքվածների առաջ ելույթ ունենալով՝ 79-ամյա պոնտիֆիկոսն ասել է, որ մարդիկ պետք է պայքարեն անարդարությունների, հալածանքների, սովի, պատերազմների ու չքավորության դեմ, իրենք էլ անտարբեր չլինեն:

 

Հռոմի պապը կոչ է արել «պայքարել կեղծ չեզոքության դեմ», որը մարդկանց խանգարում է կարեկից լինել, ինչպես նաև՝ հարգել մարդու հիմնարար իրավունքները:

Մի եղեք անտարբեր. Հռոմի պապը ամանորյա ուղերձ է հղել