Թոմ Քրուզի կյանքում հմայիչ ֆրանսուհի է հայտնվել (լուսանկար)

22:27 • 02.01.16

Հոլիվուդյան հայտնի դերասան, նախանձելի փեսացու Թոմ Քրուզը, ով Քեթի Հոլմսի հետ ամուսնալուծությունից հետո աչքի չի ընկել որևէ լուրջ սիրավեպով, տարվել է գեղեցկադեմ մի կնոջով։

 

Ինչպես հայտնում է elle.ru-ն, Քրուզը ծանոթացել է դերասանուհի Սոֆիա Բուտելայի հետ «Մումիա» ֆիլմի նկարահանման ժամանակ ու միանգամից հմայվել է նրանով:

 

33-ամյա ֆրանսուհին զբաղվում է նաև պարով ու մոդելային գործունեություն է ծավալում:

 

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 53-ամյա Քրուզին առավել դուր է գալիս այն փաստը, որ Բուտելան շատ քաջ գիտակցում և ընդունում է դերասանի կյանքում սայենթոլոգիայի ունեցած կարևոր դերը։

 

Հիշեցնենք, որ հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղը Նիկոլ Քիդմանի ու Քեթի Հոլմսի հետ ամուսնություններից ունի 3 երեխա` 2-ը որդեգիր, 1-ը սեփական։

 

София Бутелла

София Бутелла

Том Круз с дочерью Сури

Том Круз

Թոմ Քրուզի կյանքում հմայիչ ֆրանսուհի է հայտնվել (լուսանկար)