Մարդիկ հիանալիորեն կարողանում են թաքցնել այն գաղտնիքները, որոնք չգիտեն. Ուինսթոն Չերչիլի հայտնի մտքերը

14:48 • 05.01.16

Հայրենիքում նա հայտնի է որպես «պատմության մեծագույն բրիտանացի», իսկ ողջ աշխարհում նա հայտնի է եղել որպես խորամանկ և խորաթափանց քաղաքական գործիչ, ով իր հակառակորդներին հաղթում էր սրամտություններով:


Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով  20-րդ դարի ամենաազդեցիկ գործիչներից մեկի` Ուինսթոն Չերչիլի ամենասուր արտահայտությունները:


1. Ավելի հեշտ է մի ողջ ժողովրդի ղեկավարել, քան 4 երեխա դաստիարակել:


2. Ես միշտ հետևել եմ այս կանոնին. մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, մի նստիր, եթե կարող ես պառկել:


3. Ժողովրդավարությունը կառավարման վատագույն տարբերակն է, եթե հաշվի չառնենք  բոլոր մնացածները:


4. Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց և մեկ տարի անց, ապա պետք է կարողանա բացատրել, թե ինչու այդպես տեղի չունեցավ:


5. Դիվանագետը նաև, ով երկու անգամ է մտածում ոչինչ չասելուց առաջ:


6. Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությունը` գտնվելով արտերկրում, բայց վերադառնալուն պես պակասը լրացնում եմ:


7. Պատմությունը գրում են հաղթողները:


8. Դպրոցի ուսուցիչները այնպիսի իշխանություն ունեն, որոնց մասին վարչապետները կարող են երազել միայն:


9. Գումար կուտակելը լավ բան է, հատկապես, երբ դա արդեն արել են ձեր ծնողները:


10.  Ես միշտ պատրաստ եմ սովորել, բայց ինձ միշտ չէ, որ դուր է գալիս, երբ ինձ սովորեցնում են:


11.  Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ նայում են ներքևից վերև, կատուները` վերևից ներքև, իսկ խոզերը` ինչպես հավասարը հավասարին:


12. Մարդիկ հիանալիորեն կարողանում են թաքցնել այն գաղտնիքները, որոնք չգիտեն:

 

13.  Վատատեսը դժվարություններ է տեսնում ամեն հնարավորության մեջ, իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ հնարավորություն է տեսնում:


14.  Խելացի մարդը բոլոր սխալները միայնակ չի գործում: Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին:


15.  Ավելի հեշտ է խոսել սկզբունքների մասին, քան կիրառել դրանք:


16.  Ավելի լավ ներդրում, քան կաթը նորածինների մեջ, չկա:



 

Մարդիկ հիանալիորեն կարողանում են թաքցնել այն գաղտնիքները, որոնք չգիտեն. Ուինսթոն Չերչիլի հայտնի մտքերը