Հրեաները չվերթից հանել են տվել արաբ ուղևորներին

17:52 • 06.01.16

Իսրայելական Haaretz պարբերականը հայտնում է, որ Aegean Airlines-ի չվերթի ժամանակ նախօրեին հրեա ուղևորները օդանավից իջեցնել են տվել արաբ ուղևորներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Հունաստան-Իսրայել չվերթի մասին է, իսկ դրանից հանված 2 արաբ ուղևորները Իսրայելի արաբներ էին: Միայն նրանց իջեցնելուց հետո է, որ իսրայելցիները թույլ են տվել ինքնաթիռն օդ բարձրանա:

Իսրայելցիները համարել են, որ արաբները վտանգ են ներկայացնում թռիչքի անվտանգությանը և անգամ նրանց հանելուց հետո ստիպել են լրացուցիչ ստուգել օդանավը: Արաբները օդանավը լքել են անձնակազմի խնդրանքով՝ հյուրանոցային համարներ ու փոխհատուցում ստանալուց հետո: