Քլոե Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը
Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` շնորհավորելով հայերի Սուրբ Ծնունդը:
Լուսանկարին կից Քլոեն գրառել է. «Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը, ինչպես և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին: Աստվածհայտնությունը եկեղեցիները տոնում են որպես այն պահը, երբ իմաստուններն այցելում են Հիսուսին: Որոշ եկեղեցիներ, ինչպես և հայկականը, տոնում են նաև Հիսուսի մկրտությունը»:











